ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 5 сентября 2011 г.

ՋԻԼԻ ԵՐԿՈՒ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐԻ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑ


 Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով, վերջերս կառուցվել եւ շահագործվել է 1.5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, որը սպասարկում է երկու թաղամասերի 91 ընտանիքների՝ բարելավելով նրանց  ջրամատակարարման խնդիրը, որն առկա էր ավելի քան երկու տասնամյակ: Օրվա կարգավորիչ ջրամբարից սնվող երկու խողովակաշարերը, որոնք կառուցված են 75 միլիմետր տրամաչափի պոլիէթիլենային խողովակներով, այժմ արդեն շուրջօրյա խմելու ջուր են մատակարարում  տնտեսություններին: Ինչպես նշեց Ջիլի համայնքի ղեկավար Միքայել Ղարիբյանը՝ նախկինում այդ հատվածում այնքան շատ էին մատակարվող ջրի կորուստները, որ ջրամատակարարում հազիվ հնարավոր էր լինում ապահովել ընդամենը մի քանի ժամով, իսկ ծայրամասի տներում ջուր գրեթե չէր հասնում: Ծրագրի իրականացման համար ՙՎերջին օրերի սրբեր՚ բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի կողմից ներդրվել է մոտ 3 միլիոն 751 հազար դրամ՝ խողովակների տեսքով: Իսկ համայնքը ծրագրի իրականացման համար ներդրել է անվճար աշխատուժ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են մեկուկես  ամսվա  ընթացքում: Ջիլի գյուղապետարանը ծրագրել է առաջիկայում հիմնանորոգել մնացած 6.5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցը, որով եւ լուծում կտրվի գյուղի մյուս երեք թաղամասերի մոտ 260 ընտանիքների խմելու ջրի մատակարարման խնդրին: Համապատասխան ներդրումներ գտնելու համար գյուղապետարանն այժմ բանակցում է <<Վորլդ Վիժն>> կազմակերպության  հետ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More