Մեծարգո պարոն Նախագահ
Այսօր Ճամբարակի ողջ ազգաբնակչությունը իր գոհունակությունը եւ շնորհակալությունն է հայտնում Ձեզ՝ եվրոպական ստանդարտներին համարժեք Դրախտիկ-Ձորավանք մայրուղին կառուցելու համար: Ձեր նախընտրական խոստումներում ընդգրկված եւ կյանքի կոչված հայրենաշեն այդ ծրագիրն ուղղակիորեն անգնահատելի է իր համապետական եւ համաժողովրդական նշանակությամբ եւ ընդգրկվածությամբ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցություն ունեն այս մեծ գործին եւ շինարարներին, որոնց ջանքերով կառուցվում է մեր աշխարհը: Համարձակորեն բարձրաձայնում ենք` Ճամբարակը այսպիսի աշխատանք երբեք չէր տեսել:
Այսօր վստահ կարող ենք ասել, որ Ճամբարակի տարածաշրջանը բռնել է զարգացման ուղին, որ մեր սերունդներն ապագա ունեն Հայոց աշխարհի այս մի չքնաղ անկյունում, թեկուզ սահմանապահ դիրքում:
Ճամբարակի տարածքի համայնքների բնակչության անունից՝
<<ԱՐԵԳՈՒՆԻ>> ՍԶՀԿ նախագահ
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
0 comments:
Отправить комментарий