Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնում ամփոփվել են այս տարվա ծնունդների տվյալները` 11 ամսվա կտրվածքով: Ըստ վարչության կողմից տրամադրված տվյալների` 2011 թվականին Գեղարքունիքի մարզում ծնվել է 2511 երեխա, որից 298-ը` նոյեմբերին: Նորածինների թվով մարզում առաջատարն է Մարտունու տարածաշրջանը, որտեղ նախորդ ամսում ծնվել է 172 երեխա: Գավառի տարածաշրջանում նոյեմբերին ծնվել է 54, Սեւանի տարածաշրջանում` 34, Վարդենիսի տարածաշրջանում` 30 եւ Ճամբարակի տարածաշրջանում` 8 երեխա:
Նոյեմբերին ծնունդների թիվը հոկտեմբերի ծնունդների թվին զիջում է 46-ով:
0 comments:
Отправить комментарий