Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի իններորդ դարի ճարտարապետական բացառիկ արժեք Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա երեք տարիներին: Ինչպես <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, այս տարվա ընթացքում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվեցին ամռան սկզբին եւ դադարեցվեցին աշնան կեսին' եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկի վերականգնումը հնարավոր է դարձել «Աֆինա Պալադա» ռուսական կորպորացիայի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության եւ Հայ Առաքելական եկեղեցու համագործակցության արդյունքում:
0 comments:
Отправить комментарий