ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 18 апреля 2012 г.

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 Գարնան հրաշալի երկու տոները՝ Սուրբ Զատիկը եւ Մայրության ու գեղեցկության տոնը, յուրօրինակ համադրությամբ նշվեցին ապրիլի 11-ին Գավառի ուսուցողական կենտրոնում: Միջոցառումը կրում էր ՙԳարնան զարթոնք՚ խորագիրը: Այն կազմակերպվել էր կենտրոնի մանկավարժներ Կարինե Ղարաբաղցյանի, Աննա Միրիբյանի, Լաուրա Գեւորգյանի կողմից, որին մասնակցում էին կենտրոնի քոլեջի 3-5 տարեկան սաները: Ե՜ւ Սուրբ զատկի խորհուրդը, ե՜ւ մայրերին վեաբերող խոսքերը մանուկների շուրթերից հնչեցին մեծ ոգեւորությամբ: Մանուկները խանդավառվել էին իրենց ստեղծած կերպարներով: Տրամադրությունը գարնանային էր, իսկ կենտրոնն ամբողջովին  զարդարված էր զատկական գույներով:  
Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Սուսաննա Կեւեյանն իր խոսքում նշեց, որ այս տարի արդեն երկրորդ միջոցառումն է անցկացվում, իսկ փոքրիկները տոնին պատրաստվել են յոթ օրվա ընթացքում: Քոլեջում  սովորում է մոտ 20 երեխա, իսկ կենտրոնում` շուրջ 200: Նախադպրոցական տարիքի երեխաներն այստեղ սովորում են հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն, տրամաբանություն, շախմատ, ինչպես նաեւ նրանց մոտ վաղ հասակից բացահայտվում են բոլոր ձգտումներն ու թաքնված ունակությունները, եւ համապատասխան ուղղություն ու ընթացք է տրվում դրանց: Եթե  փոքրիկը հակում ունի նկարելու, ապա քոլեջի դասերի ավարտից հետո նա մնում է կենտրոնում եւ նկարչական խմբակում բացահայտում նկարչական արվեստի գաղտնիքները: 
Միջոցառման թեմային համահունչ սրահներում ցուցադրվում էին տարբեր ձեռագործ աշխատանքներ, նկարներ, կոմպոզիցիաներ: Ուշագրավ ու հետաքրքիր էր ստեղծված փոքրիկ գյուղական տնտեսությունն իր խրճիթով, խոտի դեզով, աթարի ամրոցով, երկանքով ու կճուճներով: 
Միջոցառման երկրորդ մասում կենտրոնի տնօրինության, մանկավարժների եւ ծնողների միջեւ տեղի ունեցավ  բաց քննարկում, որը վերաբերում էր վերջիններիս միջեւ համագործակցության ամրապնդմանը, նոր առաջարկություններին եւ երեխաներին կրթելու, դաստիարակելու գործը առավելագույնին հասցնելուն: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More