ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉ ՍԱՐՈՒԽԱՆԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑՈՒՄ


ՙՍո՞ւրը, թե՞ գրիչը: -Թե՜ մեկը, թե՜ մյուսը -ես սիրեցի ու գործածեցի երկուսն էլ:
 Սո՞ւր եւ գրիչ -աստվածային զենքեր` տրված մարդուն` պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում՚:
 Գարեգին Նժդեհ
 Սրի ու գրչի իսկական խորհրդի ու արժեքի սերմերն են ծլարձակում մեր կրթական օջախներում: Նժդեհյան տարին իր հետ բերելով Գարեգին Տեր-Հարությունյանի գաղափարախոսությունն ու փիլիսոփայական խոհերը` Սարուխանի թիվ 1 դպրոցում վերածվել էր համադպրոցական մի մեծ միջոցառման, որը կրում էր ՙԵս քո կենդանի սուրն եմ, հայրենի՜ք՚ խորագիրը:

 Մայիսի 23-ը դպրոցի հարյուրտասնչորսամյա պատմության մեջ իր ուրույն տեղը կզբաղեցնի եւ դեռ երկար կհիշվի, քանզի այդ օրվա եւ ապագայի համար աշակերտները Նժդեհյան դասերն էին յուրացրել, իսկ այդ դասերը անմոռանալի են…
 Միջոցառման կազմակերպիչներ Ռուզաննա Աբրահամյանը եւ Սուսաննա Նազեյանը հաղթանակի թեւերով ու Նժդեհյան զենքերով զինված էին բեմ բարձրացրել դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին, ովքեր իրենց ուսերին կրելով Նժդեհի պատգամի դժվարին պատասխանատվությունը` պատվով ճախրեցին դահլիճում` ներկաներին փոխանցելով հայրենասիրության, ցեղակրոնության, հաղթանակով ձեռք բերված ազատության շունչը, հավատամքը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ...
 Հնչեցին հայրենասիրական երգեր ու պարեր, ներկայացվեց մեծ մտածողի, հայրենասերի, ֆիդայու, իմաստասերի, բանաստեղծի եւ ռազմիկի կյանքը, գործունեությունը,  բեմադրվեցին դրվագներ Զանգեզուրյան գոյամարտից, որտեղ Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորել էր Տիրան Սաֆարյանը: Իրենց կատարողականությամբ աչքի ընկան Հայկանուշ Գալստյանը, Մարիամ եւ Նեկտարիկ Սաֆարյանները, Նարեկ Գուրուրյանը, Անի Պետրոսյանը, Նվարդ Տեր-Հովհաննիսյանը, Լիաննա Դեղոյանը:
 Դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը, կարեւորելով Նժդեհի գաղափարներով երեխաներին կրթելու գործը, նշեց, որ Նժդեհի երազած ապագան կերտելու համար նախ պետք է սովորել, գիտելիք ստանալ եւ Հայրենիքին պիտանի մարդ դառնալ: Նա հիշեց Սյունյաց Արծվի հետեւայլ խոսքերը, ՙՄեր ապագան կախված է ներկայից, վաղը ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր՚:
Լաուրա Կատվալյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More