ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 Հունիսի 28-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:  Այցի նպատակն էր՝  ծանոթանալ  մարզի բուժհաստատություններում իրականացվող  շինարարական աշխատանքների ընթացքին: Սկզբում նախարարը եղավ  Գավառի բժշկական կենտրոնում, դիտեց Համաշխարհային բանկի ՙԱռողջապահության համակարգի արդիականացում՚  վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը:
 Վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման շրջանակներում այստեղ նախատեսվել են լրացուցիչ աշխատանքներ` շենքի երեսպատում ջերմամեկուսացման նպատակով, տարածքի բարեկարգում, արտաքին լուսավորություն, 5 մահճակալանոց ինֆեկցիոն բաժանմունքի տեղակայում տնտեսական մասնաշենքում, դիահերձարանի կառուցում: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո բժշկական կենտրոնը վարկային ծրագրի շրջանակներում կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ այլ  պարագաներով: Բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 2011 թվականի հոկտեմբեր ամսվա  ընթացքում: Այնուհետեւ Հարություն Քուշկյանը  Սեւանի պոլիկլինիկայում ծանոթացավ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով  իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով Հարություն Քուշկյանը եղավ նաեւ Սեւանի հիվանդանոցում:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More