ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 12 августа 2011 г.

ԱԿՈՒՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ


  Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում  հանդիսավորությամբ բացվեց արցախյան ազատամարտի ակունքցի յոթ  զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Հուշարձան-խաչքարի  մտահաղացման եւ ֆինանսավորման հեղինակը քիք-բոքսինգի Գեղարքունիքի ֆեդերացիայի նախագահ, ակունքցի Վարդան Մովսիսյանն էր:
  Խաչքարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ, քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Աղվան Հովսեփյանը,  ՀՀ ԱԺ պատգամավոր  Հակոբ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Գեղարքունիքի մարզի իրավապահ համակարգի աշխատակիցներ:  Խաչքարը օծվեց եւ օրհնվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի:
   Խաչքարի բացման պատիվը տրվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: 
-Ողջունելի է, որ ժողովրդի հոգում վառ է հայրենի հողը շենացնելու, զավակներ ծնելու եւ հայրենիքը ընտանիքի պես պաշտպանելու գաղափարը,- խրախուսեց ու գոտեպնդեց ակունքցիներին ՀՀ  գլխավոր դատախազը:  
Օրվա կապակցությամբ հավաքվածներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, շեշտելով, որ Արցախյան ազատամարտին  մասնակցած  38 ազատամարտիկներից 7-ը զոհվել են, իսկ 31-ն այսօր ապրում ու արարում են իրենց հայրենի հողում: 
 Զոհերի նորաբաց հուշաքարին ծաղիկներ դրվեցին: Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտները օրվա կապակցությամբ հանդես եկան երգ ու պարով եւ ասմունքով:
 Այնուհետեւ հյուրերը Ակունքի համայնքապետ Արծրուն Ղարիբյանի ուղեկցությամբ շրջեցին Ակունքի հիմնանորոգված դպրոցում եւ արդեն վերանորոգված մարզադահլիճում, որը հագեցվել է նաեւ մարզագույքով ու պատրաստ է ծառայելու քիք-բոքսինգի եւ այլ մարզաձեւերի  պարապմունքներին:    
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More