ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 12 августа 2011 г.

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է 262 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կողմից  2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քաղաքացիների ընդունելությունը մարզպետարանում կազմակերպվել է յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին երեքշաբթի օրերին՝ Սեւանի, Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում: 
 Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Ցոգոլակյանը՝ օրենքով սահմանված կարգով լուծում է տրվել քաղաքացիների կողմից բարձրացված ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցերին, որոնք հիմնականում ունեցել են սոցիալական, առողջապահական, աշխատանքային, բնակարանային եւ կոմունալ-կենցաղային ուղղվածություն:
 Ըստ քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների ու առաջարկությունների վերաբերյալ հաշվետվության՝ հուլիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզպետարանում ստացվել է 814 նամակ, որից՝ 3 առաջարկություն, 728 դիմում, 83 բողոք: Ընդհանուր դիմումներից վերահսկողության տակ է վերցվել 35-ը՝ 11 դիմում, 24 բողոք:
 Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզպետը վեց ամիսների ընթացքում ընդունել է 262 քաղաքացու: Նրանք բարձրացրել են տարաբնույթ հարցեր, որոնցից մեծամասնություն են կազմում  ֆինանսական եւ  առողջապահական բնույթի հարցերը: Բարձրացվել է նաեւ բնակարանային 48,  կոմունալ-կենցաղային 26,  շինարարական 17,  տրանսպորտին ու կապին վերաբերող 1,  գյուղատնտեսական 34,  կենսաթոշակի ու նպաստի 17,  կրթական եւ մանկական հիմնախնդիրների 7,  օրենսդրական 11, քաղաքացիների որդեգրման ու հաշվառման 6,  աշխատանքի ու աշխատավարձի 91,  սեփականաշնորհման հետ կապված 28 եւ  այլ բնույթի 78 հարցեր:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More