ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 18 августа 2011 г.

ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 2011 թվականը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի համար նպաստավոր պայամանններ է ստեղծել՝ կենսական նշանակության մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
 Հունիսի 1-ից վերանորոգվել եւ շահագործման է հանձնվել համայնքի մանկապարտեզը: Ամբողջությամբ վերանորոգվել է տանիքը եւ 2 հարկանի շենքի մի հատվածը: 6 միլիոն դրամ ներդրել է ՙԿլոր սեղան՚ հասարակական կազմակերպությունը եւ 6.5 միլիոն դրամ՝ համայնքը: Աշխատանքներում ընդգրկվել է գյուղի 7 բնակիչ: Այս պահի դրությամբ մանկապարտեզն ունի 14 աշխատող եւ 2 խմբերում հաճախող  60 երեխա:
 Արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է Կարմիրգյուղի մշակույթի տան հիմնանորոգումը: Աշխատանքներն իրականացնում է ՙՄեվրիկա՚ ՍՊԸ-ն, իսկ հիմնանորոգման նախագծային  արժեքը կազմում է 28 միլիոն 950 հազար դրամ, որը ներդրվելու է պետական բյուջեի պահուստային ֆոնդից:
 Մշակույթի տանը գործում են արվեստի դպրոցը՝ շուրջ 20 աշխատողներով ու 120 աշակերտներով, ծերերի համար ստեղծված խաղասրահը, համակարգչային կենտրոնը եւ սպորտդպրոցը: Տեղական միջոցներից 1 միլիոն 900 հազար դրամի ներդրմամբ համայնքում պատրաստվում են 5 կանգառասրահ տեղադրել: Աշխատանքները կսկսվեն օգոստոսի կեսերին եւ կավարտվեն մեկ ամսվա ընթացքում:
 Կարմիրգյուղում արդեն երրորդ լուսավորության ցանցն է կառուցվում, որով կլուսավորվի գյուղի շուրջ 90 տոկոսը: Կարեն Դեմիրճյան փողոցում տեղադրվելու են 2, Սերգո Ավետիսյան փողոցում՝ 12, Զոհրապ  Շհոյան փողոցում՝ 17 լուսարձակներ: Աշխատանքներն իրականացնելու համար համայնքը ներդրել է 6 միլիոն 800 հազար դրամ:
 Կարմիրգյուղում կառուցվում է նաեւ 1100 մետր երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ: Այն սկսվելու է անասնապահական համալիրի տարածքից եւ հասնելու է մինչեւ Ազատության փողոց` նորակառույց հուշարձանի տարածք: Ջրագծերի անցկացման համար տեղական միջոցներից նախատեսված է ներդնել շուրջ 3.5-4 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացնելու է ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գավառի տեղամասը:
 -Կարմիրգյուղն ամբողջությամբ ապահովված է խմելու ջրով, սակայն հին ջրագծերը նորով փոխարինելը մեզանում դարձել է  խիստ անհրաժեշտություն  եւ օրախնդիր հարց, -ասում է Կարմիրգյուղի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Աշոտ Ջժմաչյանը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More