ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 12 августа 2011 г.

ԱՎԱԶԱՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ


Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում Orange Հիմնադրամի, ՙՇեն՚ բարեգործական հասարակական կազմակերպության եւ CHF-ի ֆինանսական աջակցությամբ բացվեց վերանորոգված համայնքային կենտրոնը: Ինչպես տեղեկացրեց Ավազանի համայնքապետ Արշակ Դալլաքյանը` ամբողջությամբ վերանորոգվել եւ կահավորվել է համայնքային կենտրոնում գործող գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը, որտեղ կանցկացվեն հարսանիքներ, համայնքային հանդիպումներ, համերգներ եւ  այլ ընտանեկան տոներ: Այն կարող է ընդունել մինչեւ 100 մարդ: Իսկ այս պահի դրությամբ դեռ շարունակվում է վերանորոգվել կենտրոնի այն հատվածը, ուր հաստատված է համայնքապետարանը: Համայնքային կենտրոնում տեղադրվել են եվրոպական արտադրության երկու տասնյակի հասնող պատուհաններ եւ դռներ, կառուցվել է նոր ցանկապատ, տրամադրվել են վարագույրներ, նոր կահույք, սպասք: Հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմում է ութ միլիոն դրամ: Վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտվել էր 2010 թվականի դեկտեմբերին, իսկ երկրորդը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ: Վերականգնման ու կահավորման աշխատանքներում ընդգրկվել է նաեւ գյուղի 9 բնակիչ: Նույն աղբյուրի հավաստմամբ` նախատեսվում է բացել ինտերնետ  ակումբ, որտեղ կգործի նաեւ Orange-ի սպասարկման կենտրոնը:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More