ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 18 августа 2011 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՎԱՐԴԵՆԻԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ


  ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Վարդենիկի մշակույթի տունը: Հիմնանորոգման ծրագրի արժեքը 30 միլիոն դրամ է, շինարարական աշխատանքների տեւողությունը՝ 2 ամիս: Ամբողջությամբ փոխվել են երկհարկանի կառույցի պատուհանները, դռները: Վերանորոգվել է շենքի գրադարանը, սենյակները: Շենքի ճակատային մասը կձեւափոխվի, կտեղադրվեն մուգ գույնի ապակիներ՝ շենքին հաղորդելով շքեղ տեսք:
 Վարդենիկի համայնքապետ Հովիկ Հովեյանի հավաստմամբ՝ աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջերին: Հիմնանորոգումից հետո մշակույթի տանը կշարունակեն գործել երգ ու պարի համույթները, սպորտային խմբակը եւ գրադարանը:
 Միաժամանակ համայնքում մեկնարկման փուլում են գտնվում Վարդենիկի Թիվ 10-րդ փողոցի 583 մետր երկարության խմելու ջրագծի ընդարձակման աշխատանքները: Ջրագիծը սկիզբ է առնում Վարդենիկի գլխավոր ջրատարից: Ջրագիծը խմելու ջրով կապահովի Վարդենիկի նորակառույց թաղամասի  շուրջ 300 բնակչի: Ծրագրի համար համայնքի բյուջեից նախատեսված է ներդնել 3 միլիոն 300 հազար դրամ: Աշխատանքների տեւողությունը սահմանված է 15 օր:
Համայնքի միջոցներից 27 միլիոն դրամ կտրամադրվի Վարդենիկի երաժշտական դպրոցի երկհարկանի շենքի ներքին հարդարման համար: Կկատարվի սենյակների վերանորոգում, հատակի, սանհանգույցների նորացում: Արվեստի դպրոցը կվերանորոգվի երկու ամսվա ընթացքում: Ծրագրվել է գալիք տարում կատարել նաեւ արվեստի դպրոցի արտաքին հարդարում եւ շրջակայքի նորոգում:
 Վարդենիկի  կենտրոնական ճանապարհի 800  գծամետր երկարության հատվածի երկու կողմերում  տեղադրվում են երկաթբետոնյա բաքեր՝ ջրահեռացման նպատակով: Փողոցների բարեկարգման ծրագրի համար համայնքապետարանը հատկացրել է 8 միլիոն դրամ:
 Համայնքային աշխատանքներում բացվել է շուրջ 20 ժամանակավոր աշխատատեղ:
 Վարդենիկի Թիվ 18-րդ փողոցի 5000 քառակուսի մետր մակերեսը կասֆալտապատվի, որի համար տեղական բյուջեից կներդրվի 28 միլիոն դրամ:

 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More