ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 18 августа 2011 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳԱՎԱՌ-ԾԱՂԿԱՇԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ


Արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել են հիմնանորոգման շինարարական աշխատանքները Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի վրա: Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքները ՙՃանապարհ՚ ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացնող ՙԳավառի ՃՇՇ՚ ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը՝ 6,4 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման համար ՙՀամաշխարհային բանկի գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի՚ կողմից ներդրվել է 640 միլիոն դրամ: Այս պահին ընթանում են հողային աշխատանքները, որոնց հաջորդելու են ջրահեռացման համակարգի կառուցման, Գավառի Հացառատ թաղամասի եւ Ծաղկաշենի հատվածներում ջրատար խողովակների հիմնանորոգման, ասֆալտբետոնյա ծածկի սառը վերամշակման, ասֆալտբետոնյա շերտի տեղադրման եւ մայթերի կառուցման աշխատանքները: Ճանապարհը սպասարկում է մոտ 12 հազար բնակչի: Բացվելու է ժամանակավոր մոտ 150 աշխատատեղ: Ճանապարհը նախատեսված է շահագործման հանձնել մինչեւ նոյեմբերի 30-ը:
ՙԳեղամա աշխարհ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More