ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 5 сентября 2011 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ


 Ավարտին են մոտենում Գավառի մշակույթ տան շենքի հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով եւ պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում էր եռամյա ծրագրով հիմնանորոգել Գավառի մշակույթի տունը: Շենքի հիմնանորոգման պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 116 միլիոն դրամ: Նախորդ տարում տրամադրվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակներում իրականացվել է շենքի ջեռուցման համակարգի կառուցումը: Այս տարի հատկացվել է 38 միլիոն 600 հազար դրամ` շենքի մի մասը վերանորոգելու համար: 
 Հիմնանորոգման աշխատանքներն իրականցնում է <<Արման-Երեմ>> ՍՊԸ-ն: 
Կազմակերպության ղեկավար Ռուբիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ավարտին են հասցվել իրենց կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Փոխվել են եռահարկ շենքի պատուհանները` փոխարինվելով եվրոպական արտադրության պատուհաններով, եւ շենքի ներսի դռները: Վերակառուցվել է սանհանգույցը, նորոգվել է  ջրամատակարարման ներքին համակարգը: Փոխվել են միջանցքների հատակները: Հին սալիկները փոխարինվել են կերամիկական սալիկներով: Սրահներում հատակը լամինապատվել է: Շենքի աջակողմյան աստիճանները ամբողջությամբ ձեւափոխվել են: Կառուցվել են աստիճանահարթակները եւ բազրիքները:  Դեռ կան լրացուցիչ անելիքներ արտաքին ջրամատակարարման  եւ շենքի հարակից տարածքի բարեկարգման հետ կապված: Թարմացվել է նաեւ երրորդ հարկի սրահի մանրահատակը: Նախատեսված է փոխել նաեւ շենքի մուտքի դուռը: 
 Աշխատանքների արդյունքում բացվել է 15 ժամանակավոր աշխատատեղ, որում ընդգրկվել են Գավառի եւ Արծվաքարի շինարարները:   
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More