ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ԾՈՎԻՆԱՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ Է ՄՈՏ 50 ՀԱԶԱՐ ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏՆԿԻՆԵՐ


 Ծովինար գյուղը հայտնի է իր հմուտ այգեգործներով ու այգեգործական ավանդներով: Այստեղ է ժամանակին գործել  պետական տնկարանը, ուր Սեւանի ավազանի եւ Հայաստանի մյուս շրջանների անտառների եւ այգիների համար արտադրվել  են մի քանի հարյուր հազար դեկորատիվ եւ պտղատու ծառատեսակների տնկիներ: Սեփականաշնորհումից հետո լուծարված տնկարանի մասնագետները իրենց գործունեությունը շարունակեցին իրենց իսկ տնամերձերում` շարունակելով տնկիներ արտադրելու հանրօգուտ գործը:
 Ինչպես տեղեկացրեց վաստակավոր այգեգործ ու անտառաբույծ, ծովինարցի Խաչիկ Տեր-Հովսեփյանը` միայն այս գարնան ընթացքում ինքն արտադրել եւ իրացրել է մոտ ութ հազար տնկի` հիմնականում պտղատու ծառատեսակներ` խնձորենի, տանձենի, ծիրանենի, դեղձենի, ընկուզենի, սալորենի, կեռասենի, բալենի: Ընդ որում արդեն տնկիները սպառվում են ոչ միայն Գեղարքունիքի, այլ նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Եվ դա շնորհիվ նրա, որ պատվաստված պտղատու ծառատեսակները վարժեցված են համեմատաբար ցուրտ կլիմային եւ  դրսեւորել են բարձր կենսունակություն: Բավական է ասել, որ այս տարի վաճառված ութ հազար տնկիների ուղիղ կեսը սպառվել է միայն  Արագածոտնի եւ Շիրակի մարզերում: Իսկ ընդհանուր առմամբ Ծովինարի մյուս տնտեսություններում, ներառյալ  Խաչիկ Տեր-Հովսեփյանի տնտեսությունը, արտադրվել եւ իրացվել է ավելի քան 50 հազար պտղատու ծառատեսակ: Այգեգործներն այժմ նախապատրաստվում են նոր տնկիների աճեցմանը:  
<<Գեղամա աշխարհ>>

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More