Մայիսի 16-ին, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Փոքրերի իմ զարմանահրաշ աշխարհը» վերնագրով միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էր 3-րդ դասարանի դասվար Լուսինե Խաչիկյանը: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցներ, մանկատան ներկայացուցիչներ, ուսուցիչներ և ծնողներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց դասարանի աշակերտների` տարրական դասարաններում ուսանած տարիների պատմությունը, որն ամփոփված էր տեսաժապավենում: Իրենց անցած դպրոցական ճանապարհը աշակերտները ներկայացնում էին բանաստեղծությունների և երգերի միջոցով` իրենց շնորհակալությունը հայտնելով դասվար Լուսինե Խաչիկյանից:
Միջոցառումը բազմաբովանդակ էր: Երեխաների մոտ նկատվում էր գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությունը: Փոքրիկ Նժդեհիկները երդվեցին, որ կդառնան հայրենիքի պաշտպաններ և թույլ չեն տա թշնամուն` ոտք դնել հայոց հողին: Դասարանի աշակերտներից շատերը հանդես եկան գեղեցիկ պարերով: Միջոցառման ավարտին հնչեցին բազմաթիվ գովեստի խոսքեր և´ երեխաների և´ դասվարի հասցեին, ով 2010 թվականի հոկտեմբերին արժանացավ ՀՀ նախագահի պատվոգրին: Իսկ ինչպես նշեց դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը` այս շնորհաշատ աշակերտները նվիրյալ դասվարի 7-րդ սերունդն են, ովքեր ամուր և հաստատուն գիտելիքներով փոխադրվեցին 4-րդ դասարան:
0 comments:
Отправить комментарий