(Ժողովրդական)
Մի անգամ մարդը եւ կինը դաշտում միասին աշխատում էին: Մեկ էլ մոտակա բլրի հետեւից պարզ ու հնչեղ լսվեց ՙկուկու՚, ՙկուկու՚, այնուհետեւ՝ ՙպուպու՚, ՙպուպու՚…
-Այ մարդ, հլա մի գնամ, տեսնեմ՝ էդ անտեր թռչունը կուկու է, թե՞ պուպու, որ էդպես երկու ձենով է կանչում, -ասաց կինը եւ փեշերը թափ տալով արագ-արագ վազեց բլրի հետեւը: Գնաց եւ ուշացավ… Ամուսինը երկար սպասեց, բայց կինը չկար ու չկար: Ստիպված ինքն էլ գնաց եւ ինչ տեսնի` իր կինը մի ուրիշի գրկում է: Սաստիկ զայրացավ նրա վրա, հասավ եւ բռնեց օտար տղամարդու կոկորդը.
-էդպես, խեղդիր դրան, ես դրա արեւը թաղեմ, կուկու-պուպու կկանչա, մարդու կխափա,- ամուսնուն հորդորեց կինը…
Բայց այնպես եղավ, որ այս անգամ այդ ուրիշը բռնեց ամուսնու կոկորդը.
-Խեղդիր դրան, տեղն է, էդ անխիղճը կուզա, օր էս դաշտ ու չոլի կուկուն ու պուպոուն էլ կդրա, - այս անգամ սիրեկանին հորդորեց կինը…
ԷՇԸ ԿՈՐՑՐԱԾ ԿԻՆԸ
(Ժողովրդական)
Մի մարդ դաշտում աշխատում էր, երբ մի անծանոթ կին մոտեցավ ու հարցրեց.
-Ախպեր ջան, էստեղ հո էշ չես տեսել, իմ էշն է կորել:
-Չէ, քույրիկ ջան, առավոտվանից ես էստեղ աշխատում եմ ու աչքս չի առել…
Կինը գլխահակ, սուսուփուս հեռացավ:
Բավական ժամանակ էր անցել, երբ նույն կինը վերադարձավ ու նույն հարցը տվեց.
-Ախպեր ջան, իմ էշը էստեղ արածում էր, հո չես տեսել.
-Չէ, որ տեսած լինեի, էն է կասեի, էլի…
Կինը բերանը չպպացրեց ու շվար-շվար հեռացավ:
…Օրավարտին նույն կինը նորից վերադարձավ ու հարցրեց.
-Ախպեր ջան, ո՞նց չես տեսել, որ իմ էշը էստեղ արածում էր:
Տղամարդը կանգնեց, հանեց գլխարկը եւ խոնարհվելով ասաց.
-Քուր ջան, հլա մի լավ նայի, կարո՞ղ է, որ ես հենց քո կորած էշն եմ…
գրի առավ
Խորեն Կարապետյանը
0 comments:
Отправить комментарий