ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ


 Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 2, Մադինայի, Լիճքի, Դդմաշենի, Վերին Գետաշենի թիվ 1 եւ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները  ապրիլի 20-ից կատարում են ծառատունկ:
Հացենի, արոսենի, խնձորենի եւ այլ ծառատեսակների տնկիները դպրոցներին տրամադրել է ՙՀայաստան ծառատունկ՚ ծրագրի ՙԷյ-թի-փի՚ բարեգործական հիմնադրամը Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվական կենտրոնի միջնորդությամբ: 
Ինչպես տեղեկացանք Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվական կենտրոնից` հիմնադրամը տնկիները տրամադրել է պայմանով, որ դպրոցները պետք է ունենան ցանկապատ, ոռոգման ջուր եւ պահակ` ծառերը պահպանելու եւ խնամելու նպատակով: Դեկորատիվ եւ պտղատու ծառատեսակների տնկիները դպրոցներին հատկացվել է մեկ ամիս առաջ`ծառատունկ իրականացնելու համար: Դրանք ունեն 1-1,5 մետր երկարություն եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Ծառատունկի աշխատանքներին անձամբ մասնակցել է Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողը: Ծառատունկը մարզի նշյալ հաստատություններում եւ այգեգործական տնտեսություններում համատարած բնույթ կրեց  մայիս ամսին:
Հ. Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More