2011 թվականի մայիսի 16-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գարնանացան աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերջին օրերի ընթացքում արեւոտ եղանակը հնարավորություն է ընձեռել մարզի տնտեսություններին` ավելի արագ առաջ տանելու գարնանացանի աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը` մարզի տնտեսություններում կատարվել է 20 հազար հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանք, որից 18 հազար հեկտարը զբաղեցնում են գարնանացան հացահատիկի ցանքերը: Բազմամյա կերային խոտաբույսերը զբաղեցրել են 2000 հեկտար տարածք: Կարտոֆիլի ցանքը արդեն համատարած սկսվել է բոլոր տարածքներում: Այսօրվա դրությամբ Գեղարքունիքում կատարվել է գարնանացանի մոտ 60 տոկոսից տոկոսը, քանի Գեղարքունիքի մարզում այս տարի սպասվում է կատարել 55 հազար հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանք, որից 31 հազար հեկտարը կզբաղեցնեն գարնանացան հացահատիկի, 15 հազար հեկտարը` կարտոֆիլի, 2 հազարը` բանջարբոստանային մշակաբույսերի ցանքերը, իսկ 7 հազար հեկտարը` բազմամյա կերային խոտաբույսերը: Գարնանացանը կավարտվի մայիսի վերջին օրերին:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий