ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ


 Ապրիլի 26-ին եւ 27-ին Գավառի մշակույթի պալատում անցկացվեց Գարեգին Նժդեհի ծննդյան 125 ամյակին նվիրված ՀՀ Գեղարքունիքի մարզի շախմատի 2011 թվականի առաջնության մարզային փուլը:
 Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ հաստատվել էր առաջնության կանոնակարգը, մրցավարական հանձնաժողովի եւ կազմկոմիտեի կազմը:
 Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնից` առաջնության նպատակն էր` նպաստել համայնքներում շախմատ մարզաձեւի մասսայական զարգացմանը եւ ի հայտ բերել նոր շնորհալի մարզիկների:
 Մարզային փուլին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերում կազմակերպված տարածքային մրցումներում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված 10 շախմատիստներ: Առաջնությունն անցկացվեց շրջանաձեւ, եւ մրցումների արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց Ճամբարակ քաղաքի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը, 2-րդ տեղը` նույն քաղաքի ներկայացուցիչ Սիմոն Սիմոնյանը  եւ 3-րդ տեղը` Գավառի ուսուցողական կենտրոնի ուսուցիչ Կարո Սարգսյանը:
 Հաղթողները պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով, ինչպես նաեւ իրավունք ստացան` մասնակցելու հանրապետական մրցումներին:
 Առաջին տեղը զբաղեցրած Ճամբարակի թիվ 3 դպրոցի 14-ամյա սան Գարիկ Մարտիրոսյանը, ով քանիցս նվաճել է առաջինը լինելու իրավունքը մեր մարզում եւ տարածաշրջանում, դեռ շատ հաղթանակներով մեզ կուրախացնի: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More