Մայիսի հինգին Երեւանի ՙԿոնգրես՚ հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էր ՙԱստղացոլք՚ հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը: Քննարկման օրակարգում էր կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին վերաբերող ծրագրերի կենսունակության հարցը: Հանդիպումը կազմակերպվել էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ՙՏեղական խնդիրների համատեղ լուծում՚ ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը ներկա էին մի շարք միջազգային եւ համայնքային կազմակերպություններ: Հրավիրվել էին նաեւ Ճամբարակ, Վարդենիս, Ստեփանավան, Վանաձոր և Իջեւան քաղաքային համայնքների ղեկավարները: Քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ-հասարակական կազմակերպություններ լիարժեք համագործակցությանը խոչընդոտող խնդիրները: Հանդիպման ընթացքում 6 կազմակերպության ներկայացուցիչներից ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը եւ կազմեց ՙՀաշմանդամ անձանց շահերի պաշտպանության դաշինքի՚ գործողությունների պլանը` ուղղված տեղական մակարդակում գործող 22 հասարակական կազմակերպությունների ծրագրերի ֆինանսական կենսունակության ապահովմանը: Մասնավորապես նախատեսվեցին գործողություններ` ուղղված տեղական ՀԿ-ների գործունեության թափանցիկության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններ- հասարակական կազմակերպություններ փոխվստահության զարգացմանը եւ սոցիալական գործընկերության համակարգի ներդրմանը:
Իրինա Հովհաննիսյան
0 comments:
Отправить комментарий