ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ


Ապրիլի 22-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գավառի մասնաճյուղում տեղի ունեցավ Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված գիտական սեմինար` ՙՄիջազգային իրավական կառույցներն ու Հայոց Ցեղասպանությունը՚ թեմայով: Գիտական սեմինարին մասնակցում էին  ԵԿՏԱ Գավառի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները եւ ԵԿՏԱ քոլեջի աշակերտներն ու ուսուցիչները:
 
ԵԿՏԱ Գավառի մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վարդան Հայրապետյանը բացման խոսքում նշեց, որ հայ ժողովրդի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում պատմության չավարտված գլուխն է, քանի դեռ ոճրագործն ըստ արժանվույն չի դատապարտվել, իսկ hայերը հատուցում չեն ստացել: Տնօրենը իր ուսանողներին կոչ արեց՝ պահանջատեր լինել Հայոց Դատին եւ համարձակ առաջ գնալ:
 <<
Հայ-թուրքական հարաբերություններում հայ դիվանագիտության առաջխաղացումը>> թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արամ Հայթյանը: Նա անդրադարձավ ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի ՙՑեղասպանության հանցագործությունները կանխելու  եւ դրա համար պատժի մասին՚ կոնվենցիային եւ միջազգային մի շարք այլ փաստաթղթերի, որտեղ սահմանված է, որ այդօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ Ցեղասպանություն իրագործած յուրաքանչյուր պետություն  հատուկ իրավական պատասխանատվություն  է կրում, անկախ ամեն ինչից ու անցնող ժամանակների իրադարձություններից: Իսկ թուրքերը, վաղ, թե ուշ, պատասխանատվություն կկրեն:
 <<
Միջազգային իրավական կառույցներն ու Հայոց Ցեղասպանությունը>> թեմայի շրջանակներում զեկուցումներով հանդես եկան նաեւ ԵԿՏԱ Գավառի մասնաճյուղի <<Իրավագիտություն>> ֆակուլտետի 1-ին եւ 2-րդ կուրսի ուսանողներ Շուշան Բոխյանը, Սոնյա Գրիգորյանը, Հովհաննես Ռափյանը, Գեղեցկուհի Մրտեյանը, իսկ լսարանի ակտիվ ունկնդիրները մասնակցեցին քննարկումներին ու  արտահայտեցին իրենց  տեսակետները: Վերջում ներկաները դիտեցին Ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Իսկ ԵԿՏԱ ուսանողները միաձայն որոշեցին հաջորդ օրը երեկոյան երթ կազմակերպել դեպի Գավառի հրապարակում տեղադրված Հայոց  Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերին:




 ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի ղարաբաղյան պատերազմի մասնակից եւ հաշմանդամ անձանց, ովքեր հնարավորություն չունեն օգտվելու առողջարանային բուժում ստանալու հնարավորությունից, տրվելու է 71 ուղեգիր: Ուղեգրերը բաշխվում են Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով: Դիմողները բուժող բժշկի միջոցով Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացնում հաշմանդամության մասին տեղեկանք եւ առողջարանային  բուժման  մասին եզրակացություն, որը ուսումնասիրվում է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից: Դիմողների մեջ առավելությունը տրվում է Արցախյան պատերազմի մասնակից հաշմանդամներին:
 Ուղեգրերի բաշխման գործընթացը սկսվել է մարտի 15-ից, եւ արդեն  34 հաշմանդամ  ստացել են ուղեգրեր:
 Արզնիի առողջարանում հանգստանալու համար տրվելու է 20, Ջերմուկում` 25 եւ Գանձաղբյուրում` 26 ուղեգիր: Սկսված գործընթացն Արզնիի եւ Ջերմուկի համար ավարտվելու է հունիսի 6-ին, իսկ Գանձաղբյուրի համար` հոկտեմբերի 27-ին:
Հատկացված ուղեգրերը Գեղարքունիքի մարզի տարածաշրջաններում բաշխվելու են ըստ ազգաբնակչության թվաքանակի: Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց առողջարանային բուժման մեկնող հաշմանդամների հերթական խմբին եւ նրանց մաղթեց առողջություն ու ուրախ ժամանց:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More