ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԸ

Գեղարքունիքի մարզ-ԼՂՀ Մարտունու շրջան առեւտրատնտեսական-կրթամշակութային փոխհամագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզից Մարտունու շրջան են մեկնել  երկու կոմբայն: 

 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ` ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղերում արդեն երկու շաբաթ է, ինչ աշխատում են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Վահան գյուղերին պատկանող կոմբայնները: Կոմբայններն օրական հնձում են առնվազն 5 հեկտար տարածք: Մեր մարզից մեկնած տեխնիկաները կշարունակեն գյուղատնտեսական աշխատանքներում աջակցել ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղական համայնքներին առաջիկա 20 օրերի ընթացքում: Իսկ Գեղարքունիքի մարզում հացհունձը կսկսվի օգոստոսի սկզբներից: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More