ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 20 декабря 2011 г.

ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ


 ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ Ծաղկունքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը պարգեւատրվեց կառավարական պարգեւով` արժանանալով ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալի: 
 Պետիկ Աղաջանյանը Ծաղկունքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2008 թվականից: Ինչպես վկայում են ծաղկունքցիները` նա համայնքապետ դառնալու առաջին  օրվանից ներկայացրած քառամյա զարգացման ծրագիրն իրականություն է դարձնում` զուգահեռ ձեռնարկելով նաեւ մի շարք նոր ու համայնքային կարեւոր նշանակության ծրագրեր:
 ՀՀ պետբյուջեի միջոցներով այս տարի Ծաղկունքում 60 տոկոսով լուծվել է խմելու ջրի հիմնախնդիրը: Սարատեղից արտաքին ջրագծի ցանց է իջեցվել մինչեւ ջրամբար, որը եւս վերանորոգվել է նույն ծրագրի շրջանակներում: Կառուցվել է նաեւ նոր զտման կայան` 108 մետր երկարությամբ, 10 մետր լայնությամբ եւ 6 մետր խորությամբ: Այս աշխատանքների համար ներդվել է շուրջ 80 միլիոն դրամ:
 Ինչպես հավաստում է Ծաղկունքի համայնքապետ Պ. Աղաջանյանը` նախատեսվում է նաեւ հաջորդ տարում ավարտել համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը:  Խմելու ջրի հարցը գյուղում 100 տոկոսով լուծելու համար  անհրաժեշտ կլինի եւս  30-40 միլիոն դրամ:
 Համայնքին իր մեծ աջակցությունն է ցուցաբերում ՙԴար՚ հիմնադրամը, որի միջոցներով այս տարի բարեկարգվել է գյուղից մինչեւ դպրոց տանող 500 մետր երկարության ճանապարհը: Կառուցապատվել են մայթերը, ճանապարհահատվածի աջուձախ կողմերը, որոնք շարվել են գունավոր քարերով: 
 ՙԴար՚ հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է նաեւ Ծաղկունքի դպրոցը, նորացվել  դպրոցի սանհանգույցը: Ծաղկունքը թեեւ դեռ չունի մշտական ջուր, բայց դպրոցն այս տարի վերջնականապես ապահովվել է մշտական ջրով: 
 Գալիք տարում իրականացվելիք ծրագրերում գյուղապետն առանձնացնում է մանկապարտեզի շենքի տանիքի վերանորոգումը, գյուղապետարանի շենքի կառուցապատումը եւ արարողությունների սրահի կառուցումը: Դոնոր  կազմակերպության կողմից նախատեսվում է Ծաղկունքում գալիք տարում հիմնել կաթի մթերման կետ:
Ծաղկունքի գլխավոր հիմնախնդիրները խմելու ջրի մատակարարման հարցի լուծումից հետո մնում են մշակույթի տան եւ համայնքային կենտրոնի կառուցումը: 
 Ծաղկունքն ունի 1200 բնակիչ: Ծաղկունքի դպրոց է հաճախում  140 դպրոցական, իսկ մանկապարտեզ` 40 երեխա: Համայնքում տարեկան ծնունդների թիվը հասնում է 20-ի:  Այս տարվա 11 ամիսների կտրվածքով համայնքում գրանցվել է 14 ծնունդ: Նրանց ընտանիքներին համայնքապետարանի կողմից տրվել է 360 հազար դրամ աջակցություն: Գյուղում գրանցվել է 3 մահ: Համայնքապետարանի բյուջեից հանգուցյալների ընտանիքներին տրվել է 30 հազարական դրամ աջակցություն: 
 Ծաղկունքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եւ անասնապահությունը: Տարվա ընթացքում համայնքում  ընթացող շինարարական եւ նորոգման աշխատանքներում բացվում են ժամանակավոր աշխատատեղեր, որից էլ շահում են բնակիչները:
 Ինչպես վստահեցնում է նվիրված ու աշխատասեր համայնքապետը` նախորդ տարիների պես այս տարի էլ Ծաղկունքը տեղական բյուջեի կատարողականը կհասցնի 104 տոկոսի: Եվ հավաքագրված միջոցները կշարունակվեն ուղղվել համայնքի զարգացմանն ու բարգավաճմանը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More