ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱԴԻՆԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ



  Գեղարքունիքի մարզի Մադինայի միջնակարգ դպրոց այժմ հաճախում է 223 աշակերտ: 320 տեղանոց դպրոցական շենքը շահագործման է հանձնվել 1973  թվականին եւ իր գոյության ընթացքում հիմնանորոգման չի ենթարկվել: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության կողմից նախատեսված ծրագրով  Մադինա գյուղի դպրոցի շենքը պետք է հիմնովին նորոգվեր 2009  թվականի ընթացքում, պետբյուջեի միջոցների հաշվին, սակայն գործին խանգարեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Երջանիկ պատահականությամբ Մադինայի դպրոցի համար գտնվեց ամերիկահայ բարերար Ջորջ Ասադուրյանը, ով արդեն երրորդ տարին է, ինչ փուլ առ փուլ հիմնանորոգման համար գումարներ է հատկացնում դպրոցին: Այդ ներդրումների արդյունքում այսօրվա  դրությամբ արդեն դպրոցն ունի հիմնանորոգված համակարգչային սենյակ, նկարչական կաբինետ, շենքի մի հատվածում նոր տեղադրված եվրոլուսամուտներ: Վերջերս Ջորջ Ասադուրյանը որոշել է հովանավորել նաեւ դպրոցի սանհանգույցի, մեկ դասասենյակի եւ միջանցքի հիմնանորոգման եւ նոր եվրոլուսամուտների տեղադրման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել են արդեն, որոնք կավարտվեն մինչեւ այս տարվա հուլիս ամիսը: Աշխատանքների որակը ստուգելու համար անձամբ կժամանի բարերարը հավանաբար մայիսի վերջերին: Նոր սանհանգույցի համար կառուցվում է նոր ջրագիծ եւ ջրահեռացման խողովակաշար: Ամերիկահայ բարերարի կողմից կատարված վերջին ներդրումը կազմում է մոտ քսան հազար ԱՄն դոլարին համարժեք դրամ: Մոտ տաս հազար դոլար էլ կազմել են նախորդ տարիներին կատարված հիմնանորոգման աշխատանքները: Տնօրենը վստահ է, որ այս ծրագրի իրականացումից հետո բարերարը դպրոցի շենքի նոր հատվածների հիմնանորոգումը կֆինանսավորի: Դպրոցի տնօրինությունը գտել է նաեւ այլ միջոցներ՝ շենքի հիմնանորոգման եւ դասասենյակների կահավորման խնդիրներն աստիճանաբար լուծելու համար: Նախորդ տարում դպրոցի տնտեսած միջոցների հաշվին այստեղ 5.3 միլիոն դրամի ներդրմամբ տաս դասասենյակներում տեղադրվել են նոր եվրոլուսամուտներ, իսկ ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների կողմից կատարված 1 միլիոն 565  հազար դրամի հաշվին մարզադահլիճի 50 քառակուսի մետր հատվածում եւս կատարվել են նմանապիտ աշխատանքներ: Դպրոցի շենքի հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտելու համար պահանջվում է ավելի քան հիսուն միլիոն դրամ, ինչը միանգամից գտնելն առայժմ խնդիր է մնում, ուստի եւ տնօրինությանը մնում է հարցը լուծել ժամանակի ընթացքում եւ տարբեր աղբյուրներից: Բացի շենքի անբարեկարգ տեսքը, այսօր դպրոցին առավել անհանգստացնում են հին լուսամուտները, որտեղից ցուրտ ձմռանը ներս են խուժում քամիները եւ անբարեկարգ կտուրը, որտեղից հոսում են անձրեւների կամ ձնհալքի ջրերը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More