ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՀԱՄԱՅՆՔԸ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ԵՍ ԵՄ ՆՐԱ ՏԵՐԸ



 ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ կազմակերպության  հայաստանյան գրասենյակը   Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի փախստականերով բնակեցված մի շարք գյուղերում իրականացնում է ՙԿենսապայմանների բարելավման եւ սոցիալական  աջակցության՚ ծրագիր: Ծրագրի գործընկեր կազմակերպություն է հանդիսանում ՙՄարտունու կանանց համայնքային խորհուրդ՚ ՀԿ-ն: Ինչպես  տեղեկացրեց ՙՄարտունու կանանց համայնքային խորհուրդ՚ ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը` ծրագրի շրջանակներում Գեղամասար, Ավազան, Փոքր Մասրիկ, Արփունք եւ Կախակն համայնքներում իրականացվում  է կրթության եւ առողջապահության որակի բարձրացմանը միտված  մի շարք միջոցառումներ: Գեղամասար, Փոքր Մասրիկ եւ Արփունք համայնքներում նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր դպրոցում վերանորգվում է մեկական  դասասենյակ, որոնք վերանորոգումից հետո կազմակերպության կողմից կկահավորվեն համապատասխան գույքով:  Ընտրված մասնագետները կվերապատրասվեն  ՙՔայլ առ Քայլ՚ ծրագրով:
Հունիսի  1-ից դասարաներում կսկսվեն եռամսյա դասընթացները այն երեխաների համար, ովքեր սեպտեմբերին հաճախելու են առաջին դասարան: Այդ ժամանակահատվածում մանկավարժները  կվճարվեն  ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ կազմակերպության կողմից: Ավազան համայնքում իրականացվելու է բուժկետի  հիմնանորոգում եւ կահավորում: Բուժկետը այժմ գտնվում է քարուքանդ  վիճակում եւ չի գործում: Կախակն համայնքում իրականցվելու է բուժկետի ջրաֆիկացում եւ դպրոցի բակում ցայտաղբյուրի կառուցում, քանի որ բուժկետում, դպրոցում եւ նրանց հարող տարածքում իսպառ բացակայում է խմելու ջուրը:  Նշված 5 համայնքների բուժսպասարկող անձնակազմի համար կազմակերպվել է  վերապատրաստում` կանանց եւ երեխաների իրավունքների եւ Գենդերային բռնությունների վերաբերյալ: Բուժքույրերը իրենց ստացած գիտելիքները պետք է օգտագործեն եւ համայնքներում իրականացնեն ծնողական կրթություն` համապատասխան թեմաներով բնակիչների հետ զրույցներ վարելու համար: Նույն  համայնքներում կազմակերպվել է ՙԵրեխան երեխայի համար՚ մեթոդոլոգիայի դասընթացներ: Դասընթացի նպատակն է` երեխաների մոտ բարձրացնել ինքնադրսեւորման զգացումը, որպեսզի երեխաներն  իմանան իրենց իրավունքները եւ պարտականությունները, գիտակցեն, որ իրենք էլ հասարակության լիարժեք անդամներ են, կարողանան կատարել թիմային աշխատանք եւ գիտակցեն թիմային աշխատանքի կարեւորությունը, իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնեն եւ առաջարկեն դրանց լուծման եղանակները:

 Ավազան եւ Արփունք համայնքներում երեխաներն առաջնային խնդիր են համարել դպրոցների ցանկապատերի ներկումը: Ներկերը տրամադրել է ՙՄարտունու կանանց համայնքային  խորհուրդը՚, աշխատանքները կիրականացվեն երեխաների ուժերով: Ի դեպ, երեխաները որոշել են ցանկապատերը ներկել Եռագույն:
 Փ. Մասրիկի դպրոցահասակ երեխաները առաջնային խնդիր են համարել   տնային բույսերի աճեցումը:  ՀԿ-ն տրամադրել է ծաղկամաններ, որոնց մեջ երեխաները կաճեցնեն բույսեր  եւ կնվիրեն դպրոցին` դրանք միջանցքներում  եւ դասասենյակներում տեղադրելու համար:
 Գեղամասար համայնքում երեխաները կարեւորել են դպրոցական գրադարանը գեղարվեստական գրքերով համալրելու խնդիրը: Նրանք  սեփական նախաձեռնությամբ ընտանիքներից  հավաքել են մոտ 120 կտոր գիրք եւ նվիրել  դպրոցական  գրադարանին: Գրադարանին գրքեր կտրամադրեն նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ:
 Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից` 1962թ. ընդունված ԱՄՆ միգրացիայի եւ փախստականների օգնության օրենքի /փոփոխություններով/ շրջանակներում:
Ա. Ավետիսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More