ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ



  Մառլենան եւ Սոնան Գավառի մանկատան սաներից են: Նրանք ընդգրկված են Գեղարքունիքի մարզի երեխաների պաշտպանության թիմում, որն ստեղծվել է ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության կողմից իրականացվող ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ ծրագրի շրջանակներում, 2010 թվականի վերջին:
 Եռամյա ծրագիրն ընդգրկում է այն քաղաքները, որտեղ կան երեխաների խնամքի հաստատություններ, անչափահասների քրեակատարողական հիմնարկներ, բժշկահոգեբանական-մանկավարժական կենտրոններ:
 Երեխաների պաշտպանության թիմում ընդգրկվածները / 21 հոգի /, որոնք Գավառ քաղաքից են, իրենց հիմնական գործառույթների մեկնարկը սկսեցին ՙԵրեխաների նկատմամբ իրականացվող բռնությունները եւ դրանց տեսակները՚ թեմայով վերապատրաստման հնգօրյա դասընթացներից, որն անցկացվեց Գավառի մանկատանը:
 Դասընթացներին մասնակցեցին ոչ միայն երեխաների պաշտպանության թիմի անդամները, այլ նաեւ մարդիկ /դաստիարակներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, մարզպետարանի ԵՊ բաժնի մասնագետներ, աշակերտներ/, ովքեր մտահոգ էին բարձրացված խնդիրներով, ցանկանում էին առավել իրազեկվել նշված թեմայի վերաբերյալ:
Դասընթացավար, ավագ վերապատրաստող Անահիտ Գեւորգյանի փորձառությունը, թեմային բազմակողմանի մոտեցումը նպաստեցին, որպեսզի դասընթացները լինեն նպատակային եւ ուսանելի:

 Ապրիլին մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության  բաժնում կայացավ դասընթացների մասնակիցների մասնակցության հավաստագրերի բաժանման արարողությունը:
Ընձեռված էր լավագույն հնարավորություն, որպեսզի տարբեր բնագավառներ ներկայացնող, տարբեր տարիքի ու իմացության տեր մարդիկ նստեն նույն սեղանի շուրջ եւ քննարկեն երեխայակենտրոն խնդիրներ, որոնք վերաբերում են ողջ հասարակությանը:
 Հոգեբանն ու սոցիալական աշխատողը, բժիշկն ու աշակերտը, մանկավարժն ու ոստիկանը, ծնողն ու մանկատան սանը, մարզպետարանի վարչությունների պետերն ու երեխայի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները թեմային մոտեցան տարբեր տեսանկյուններից` ստանալով համակարգված գիտելիքներ եւ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Մինչ հավաստագրերի բաժանումը մասնակիցները կիսեցին իրենց տպավորությունները, հանդես եկան առաջարկություններով:
Սոնայի համար նոր էր ամեն ինչ, որ նա փորձեց դարձնել ոչ միայն իրենը, այլ նաեւ ընկերների ՙսեփականությունը՚:
Գավառի Ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ալիտա Բաբասյանը խոստովանեց, որ պարապմունքներն անցան ՙԲացեք ձեր աչքերը՚ կարգախոսով, որոնք դասընթացավարի շնորհիվ դարձան արդիական, քննարկման արժանի:
 Գավառի խնամքի կենտրոնից դասընթացներին մասնակցած Լուսինե Նաջարյանը, որ մեծ ակտիվություն էր ցուցաբերել դասընթացներին, իրավամբ նկատեց. ՙԹեման համայնքային նշանակություն ունի, իսկ սա նշանակում է, որ այն պետք է տանել մեծ ու փոքր համայնքներ, լսելի դարձնել մեծ լսարանի: Կա նաեւ համայնքային թիմերի պատրաստման խնդիր, որի արդյունավետությունը անգնահատելի է: Ցավոք սրտի, մեր իրականության մեջ բռնությունը չի դիտվում որպես խնդիր, եւ այդ ուղղությամբ էլ չեն իրականացվում առավել գլոբալ ծրագրեր: Սակայն մեր փոքր լսարանում, որտեղ հավաքված էին տարբեր բնագավառներ ներկայացնող մարդիկ, խնդիրը կարեւորվեց, ավելին` այն հրատապ լուծում է պահանջում: Խնդիրը պետք է ստանա հասարակական հնչեղություն: Ժամանակն է` բացելու փակ թեմաները եւ դրանք դարձնելու բոլորի խնդիրը, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի երեխաների պաշտպանության գործընթացը համարել հաջողված՚:
 Մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը ավելացրեց ՙՄեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կարող ենք հենվել թիմի վրա, գիտենք, որ, խնդրով մտահոգ մարդիկ կան, որոնց միջոցով կարող եմ տեղ հասցնել  խնդիրներն ու ծրագրերը՚:
 Դասընթացի 29 մասնակիցները ստացան հավաստագրեր:
 Հանդիպումից հետո մարզպետարանի ԵՊ բաժնի պետ Մ. Գալոյանը, ծրագրի պատասխանատու Ս. Մինասյանը, ավագ վերապատրաստող Ա. Գեւորգյանը, ծրագրի մարզային համակարգող Ա. Ղուկասյանը հանդիպեցին մարզպետ Ն. Պողոսյանի հետ: Ներկայացվեցին ծրագրի ընթացքում իրականացված քայլերը, այն նպատակները, որոնք պետք է շոշափելի արդյունք տան:
 Մարզպետ Ն. Պողոսյանը ողջունեց ծրագրի ղեկավարներին, կարեւորեց դրա իրականացումը մարզում, հետաքրքրվեց առկա խնդիրներով:
Արմինե Ղուկասյան
Ծրագրի մարզային համակարգող

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More