ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 14 июня 2011 г.

ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Հունիսի 13-ին Գավառ քաղաքի մշակույթի պալատում Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին, մարզային ենթակայության բոլոր ձեռնարկությունների ղեկավարներին  եւ մարզպետարանի աշխատակազմին հանդիպեց ՀՀ վերահսկիչ պալատի  նախագահ Իշխան Զաքարյանը: Բացելով հանդիպումը` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ գործող կարգի համաձայն Գեղարքունիքի մարզում սկսվում են ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումները, որոնք տեղի են ունենում երեք տարին մեկ: Ստուգումների ընթացակարգի  մասին մանրամասներով հանդես եկավ վերահսկիչ պալատի նախագահը: Իշխան Զաքարյանը ընդգծեց, որ ստուգումներն ընդգրկելու են 2008-2010 թվականները եւ 2011 թվականի առաջին 5 ամիսները: Վերահսկողությունն ընթանալու է 2 ուղղությամբ` Գեղարքունիքի մարզպետարան եւ համայնքներ

Այս պահին ստուգումներից առայժմ զերծ է մնալու սոցիալական ոլորտը, քանի որ վերահսկիչ պալատի կողմից այժմ լայնածավալ ստուգումներ են իրականացվում Հայաստանի այլ մարզերի կենսաթոշակային եւ ընտանեկան նպաստների համակարգերում: Դրանք ավարտելուց հետո հանձնաժողովները առաջիկա ամիսների ընթացքում  ստուգումները կշարունակեն Գեղարքունիքի մարզի սոցիալական ոլորտներում: Իսկ այժմ Գեղարքունիքի մարզպետարանում ստուգումներն ընդգրկելու են շինարարական աշխատանքների, պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման, դրանց վարձակալության տրամադրման օրինականության, գյուղատնտեսության եւ այլ բանագավառներում իրականացվող ծրագրերի, մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների գործունեության, կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման, մարզի հանքավայրերի գործունեության ոլորտները:
Գեղարքունիքի մարզի համայնքներում ստուգումներն իրականացվելու են բյուջետային մուտքերի եւ ծախսերի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների գործունեության, գնումների ընթացակարգի, ապօրինի շինությունների վերլուծության եւ ՙՎարձատրվող հասարակական աշխատանք՚ ծրագրի իրականացման ոլորտներում:
 Ստուգումները տեւելու են 24 օր եւ կարող են երկարաձգվել եւս 12 օր` վերահսկիչ պալատի նախագահի համաձայնությամբ: Վերահսկիչ պալատի նախագահը հավելեց, որ 3 տարի առաջ մարզում կատարված ստուգումների արդյունքում որոշ համայնքներում հայտնաբերվել են աղաղակող խախտումներ ու թերություններ, որոնց ուղղման համար համայնքներին տրվել է ժամանակ եւ հնարավորությունԱյժմ կստուգվեն նույն համայնքները, որոնց արդյունքում իրավիճակը շտկած համայնքների մասին կխոսվի բարձրաձայն, իսկ իրավիճակը չշտկած համայնքների հանդեպ մոտեցումները կլինեն բավականին խիստ: Մարզի յուրաքանչյուր տարածաշրջանում ստուգումներ կիրականացնի վերահսկիչ պալատի մեկական վարչություն, իսկ Գեղարքունիքի մարզպետարանում` վերահսկիչ պալատի 4-րդ վարչությունը: Վերահսկիչ պալատի նախագահը վերահսկիչ պալատի անդամներին եւ Գեղարքունիքի մարզի կազմակերպություններին հավաստիացրեց, որ ստուգումների ընթացքում որեւէ բան չպետք է թաքցվի կամ ծածկվի, չպետք է թույլ տրվի որեւէ ապօրինի գործողություն, եւ խնդիրները մինչեւ վերջ ու պարզաբանված տեսքով  ու օբյեկտիվորեն ներկայացվեն վերահսկիչ պալատի ուշադրությանը: Իշխան Զաքարյանը շեշտեց, որ իրենք հանդես են գալիս որպես գործընկեր եւ օգնող կազմակերպություն, եւ կատարվող ստուգումները միայն եւ միայն կազմակերպություններում օրինականությունը պահպանելու խնդիր են լուծում:
Ամփոփելով հանդիպումը` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը բոլորին կոչ արեց` հնարավորինս նորմալ պայմաններ ապահովել հանձնաժողովների աշխատանքների իրականացման համար:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More