ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ԱՌԻԹ


Մայիսի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում կազմակերպված հանդիպումը բանաստեղծ, արձակագիր Գառնիկ Մանուկյանի հետ էր: Հանդիպման առիթը գրողի 70-ամյա հոբելյանն էր եւ վերջերս լույս տեսած նրա ՙԻմ աշխարհը՚ բանաստեղծական ժողովածուն:
 Շնորհավորելով գրողին եւ՜ հոբելյանի, եւ՜ նոր գրքի առիթով, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը բնութագրեց ՙինքնատիպ ու ներկայանալի գրական ճանապարհ անցած գրողի՚, ով երբեւէ չի տրվել գրական շեղումների, այլ միշտ մնացել  է հավատարիմ իր հավատամքին, որի ակունքը իր բնաշխարհն է, հայրենի Նորակերտը, նաեւ Վանը, որտեղ էլ արմատավորված են նրա ակունքները:

 ՀԳՄ նախագահը արժեւորեց Մանուկյանի բազմամյա ուսուցչական գործունեությունը, գնահատեց նրան որպես հասարակական գործչի՝ ընդգծելով ՀԳՄ Գեղարքունիքի մասնաճյուղի ղեկավարի նրա դերը, շեշտեց մարդկային համեստ նկարագիրը: ՀԳՄ նախագահը հիշեց 70-ականներին ՙԳարունում՚ հրատարակված նրա բանաստեղծությունների շարքը, որով էլ Մանուկյանը իր հայտն է ներկայացրել գրական դաշտում:
 Անդրադառնալով ՙԻմ աշխարհը՚ գրքին, Լ. Անանյանը ընդգծեց գրքի եւ՜ արտաքին, եւ՜ ներքին ձեւավորումը հեղինակի բնաբուխ տողն ու զուլալ ակունքները:
 Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ում Մանուկյանի անունը ծանոթ է դեռեւս հարազատ Վարդենիսի շրջանային թերթից, նշեց, որ հեղինակի հայրենաշունչ բանաստեղծությունները հնչել եւ հնչում են Վարդենիսում տեղի ունեցող բոլոր միջոցառումների ժամանակ, այդ միջոցառումներին ոգի ու շունչ հաղորդում:
 Նիկողոսյանն ընդգծեց Մանուկյանի չափազանց համեստ գրողական կերպարը, փաստելով, որ նա երբեք չի պարտադրել իր ներկայությունը, մի հանգամանք, որ այսօր բազմիցս ենք ականատես լինում, այլ ՙնրա ստեղծագործությունները իրենք են առաջ մղել գրողին՚: Ա© Նիկողոսյանը մատնանշեց նաեւ այն հանգամանքը, որ Մանուկյանը երբեւէ չի շեղվել բանաստեղծության ավանդական ձեւաչափից:
 Նա նաեւ փոխանցեց Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի շնորհավորանքները, որտեղ վերջին տարիներին դասավանդում է Մանուկյանը: Նորակերտի բնակիչների անունից հոբելյարին շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց գյուղապետ Գերասիմ Սարգսյանը:
 Հոբելյարին ջերմ խոսքեր հղեցին ու նոր գրքի մասին խոսք ասացին գրքի խմբագիր, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, բանաստեղծներ Լիպարիտ Սարգսյանը, Արտաշես Արամը, Արա Ալոյանը, Արմենակ Ղազինյանը՝ նույնպես ընդգծելով գրողի համեստ կերպարը, բառի հանդեպ ունեցած նրա զգուշավորությունը, այն զուլալ ու ջինջ ակունքները, որտեղից սերում են գրողի բառն ու տողը, թեմատիկ բազմազանությունը: 
Ելույթ ունեցան ՙՎան-Վասպուրական՚ հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը, Նորակերտի դպրոցի նախկին շրջանավարտ Գագիկ Սարգսյանը եւ ուրիշներ:
 Ասմունքող Գայանե Սամվելյանը ներկայացրեց բանաստեղծություններ ՙԻմ աշխարհը՚ ժողովածուից եւ հատված ՙԽաչված ճակատագիր՚ վեպից:
 Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Գառնիկ Մանուկյանը:
 Գրողի պարգեւներին այդ օրն ավելացավ եւս մեկը՝ ՀԳՄ ՙԳրական վաստակի համար՚ մեդալը: 
Գայանե Եգանյան
ՙԳրական թերթ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More