ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 28 июня 2011 г.

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՙՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՚ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


Հունիսի 14-ին ՀՀ համայնքների մշակութային կյանքի զարգացմանը նպաստող <<Միջմարզային առաջին ցուցահանդես եւ մրցույթ-փառատոն>> ծրագրի կազմակերպման եւ իրականացման նպատակով Գեղարքունիքի  մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանի մոտ ացկացվեց խորհրդակցություն  համայնքների ղեկավարների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների տնօրենների եւ մարզպետարանի ու քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանման ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ: Ծրագիրը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակին:

  Ծրագիրը նպատակ ունի՝  նպաստել մարզի քաղաքների, փոքր ու մեծ  համայնքների մշակութային գործունեությունը հանրորեն ներկայացնելուն, գնահատելուն, ինչպես նաեւ վերջիններիս միջեւ փորձի փոխանակմանը, քանզի տեղական ինքնակառավարման մարմինների  համար առանձնակի կարեւոր է իրենց գործունեությունը գնահատված տեսնելու, մեծ լսարանի առջեւ ներկայանալու խնդիրը:
 Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, ընտրվելու են  առավելագույն հինգ համայնքներ, որոնք եւ ներկայացվելու են Գյումրիում կայանալիք ծրագրի հաջորդ փուլի երեք հարթակներում: Առաջին հարթակը անցկացվելու է երկու անվանակարգով` <<Մշակութային լավագույն համայնք>> եւ <<Մարզի տաղավարի լավագույն ձեւավորում>>: Երկրորդ հարթակը անցկացվելու է յոթ անվանակարգով` <<Լավագույն մշակույթի տուն>>, <<Լավագույն դպրոց /մշակութային կրթության ոլորտ/>>, <<Լավագույն գրադարան>>, <<Լավագույն թանգարան /պատկերասրահ, ցուցասրահ/>>, <<Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող>>, <<Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ>>, <<Պատմամշակութային ժառանգության պահպանման եւ օգտագործման լավագույն օրինակ>>: Երրորդ հարթակը անցկացվելու է մեկ անվանակարգով` <<Լավագույն տեսաֆիլմ /գեղարվեստական, վավերագրական, անիմացիա/>>:
 Միջմարզային մշակութային մրցույթ-փառատոնի ընթացքում յուրաքանչյուր մարզից կներկայացվեն համայնքային լավագույն պարային, ազգային նվագարանների, ժողովրդական երգի համույթների կատարումներն ու անհատ կատարողների ելույթները եւ թատերական խմբերի ներկայացումները:
 Վերջին փուլում կամփոփվեն <<Միջմարզային առաջին ցուցահանդեսի եւ մրցույթ-փառատոնի>> արդյունքները, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա Երեւանում, Գալա համերգի ժամանակ, որը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More