ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 28 июня 2011 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԾՈՎԱԶԱՐԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ

<<Վորլդ Վիժն>> կազմակերպության կողմից ներդրված 9 միլիոն 870 հազար դրամի հաշվին արդեն սկսվել են Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
 Ինչպես  հայտնեց <<Վորլդ Վիժն>> կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի ծրագրերի համակարգող Հուսիկ Սարգսյանը՝ նախատեսվում է նորոգել մանկապարտեզի շենքի 2 խաղասենյակ, 2 ննջասենյակ, հանդերձարանը, դահլիճը, սանհանգույցները, խոհանոցային մասը, մուտքի մասում կատարել արտաքին բարեկարգում:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է <<Արաման Սթոուս Փայլ>> կազմակերպությունը: Հիմնանորոգումը նախատեսված է ավարտել երեքուկես ամսվա ընթացքում: Ծովազարդի համայնքի ղեկավար Արամ Կատվալյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ մանկապարտեզ է հաճախում 38 երեխա: Մանկապարտեզը գործում է մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Եթե  Ծովազարդի գյուղապետարանը որոշում ընդունի մանկապարտեզը շուրջտարյա դարձնելու մասին, ինչպես հավաստեց Հուսիկ Սարգսյանը, <<Վորլդ Վիժնը>> կստանձնի նաեւ մանկապարտեզում ջեռուցման համակարգ կառուցելու  գործը:
   

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More