ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ԳԱՅԼԵՐԻ ԹԱԹԵՐՆ ԱՐԾՎԱՔԱՐ ԷԼ ԵՆ ՀԱՍԵԼ


Հուլիս ամսվա ընթացքում Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գայլերը հոշոտել են Սիմոնյանների ընտանիքին պատկանող ոչխարներին:
-Առավոտյան տեսա, որ հոշոտված ոչխարները փռված են բակում, երկուսին ամբողջությամբ գայլերը կերել են, մնացածին՝ պատառոտել: Անասուններին այնպես են հոշոտել գայլերը, որ միսը սննդի նպատակով պիտանի չէ,- պատմեց տանտիրուհին:
- Մեզ բավականին մեծ վնաս ա հասցրել, խնդրում ենք պատկան մարմիներին՝ հետեւություներ անել: Գայլերը գյուղի մեջ  հաճախակի պտտվում են: Այսպես կշարունակվի երեւի,- նշում է իր ապրուստի միակ միջոցը կորցրած ընտանիքի մայրը:
Արծվաքարցի Աշոտ Մանուկյանը նշում է, որ գյուղի մյուս հատվածում գայլերը  կերել են մեկի էշը, մեկի ոչխարները:
 Արծվաքարի բնակիչները նշում են, որ սա առաջին անգամ չէ, եւ թաղամասում հաճախակի են գայլերը պտտվում: Դրանք բազմիցս հոշոտել են բնակիչների անասուններին:
Բնակիչներն անհանգստանում են եւ ահազանգում, որ մի օր էլ իրենց երեխաները կամ հարազատները կարող են դառնալ գայլերի հարձակման թիրախը:
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More