ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 15 февраля 2012 г.

ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ԾՆՎԵԼ Է 230 ԵՐԵԽԱ


 Գեղարքունիքի մարզում հունվար ամսին ծնվել է 230 երեխա: Այս ցուցանիշը  նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է  20-ով:
Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնից՝  Գավառի տարածաշրջանում ծնվել է 49 երեխա` նախորդ տարվա 46-ի դիմաց, Սեւանում` 30՝ նախորդ տարվա  38-ի դիմաց, Վարդենիսի տարածաշրջանում` 38՝ նախորդ տարվա  39-ի դիմաց, Ճամբարակում` 5՝ նախորդ տարվա  9-ի դիմաց:
Ծնունդների թվով մարզի առաջատար Մարտունու տարածաշրջանում ծնվել է 108 երեխա, որը 10-ով պակաս է 2011 թվականի հունվարի ցուցանիշից:
 Նույն աղբյուրի հավաստմամբ` Գավառի տարածաշրջանում կեսարյան հատումով ծնվել է տաս, Սեւանում եւ Մարտունիում` վեցական երեխա, իսկ Ճամբարակի եւ Վարդենիսի տարածաշրջաններում կեսարյան միջամտությամբ ծնունդներ չեն գրանցվել:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More