ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 18 июня 2012 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ




“Հայջրմուղկոյուղի”  ընկերությանը հայտարարում է հետևյալ թափուր աշխատատեղերի մրցույթ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում նոր ստեղծված կոյուղու մաքրման կայաններում:


ԿՈՅՈՒՂՈՒ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՊԵՏ
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպել և  վերահսկել  սպասարկման տարածքում կոյուղու մաքրման կայանի արդյունավետ տեխնիկական շահագործումը, ղեկավարել անձնակազմը: 
Պահանջվող որակավորումներ
* Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)  
* Ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման կանոնների իմացություն:
* Ջրամատակարարման բնագավառում աշխատանքային փորձ
* Ղեկավարման և կազմակերպչական գերազանց հմտություն
* Ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն 
* Վարորդական իրավունքի վկայականի առկայություն:

ԿՈՅՈՒՂՈՒ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ
Աշխատանքի նկարագրություն
Իրականացնել կոյուղու մաքրման կայանի տեխնոլոգիական պրոցեսի բնականոն աշխատանքը նախատեսված կարգով և գրաֆիկով:
Պահանջվող որակավորումներ
* Առնվազն միջնակարգ կրթություն
* Ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման կանոնների իմացություն:
* Աշխատանքային փորձ, ցանկալի է ջրամատակարարման բնագավառում
* Ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն 

ԿՈՅՈՒՂՈՒ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԷԼԵԿՏՐԻԿ
Աշխատանքի նկարագրություն
Ապահովել ընկերության Կոյուղու մաքրման կայանի շահագործվող էլեկտրասարքավորումների անվթար և հուսալի աշխատանքը: 
Պահանջվող չափանիշներ/որակավորումներ
* Միջին մասնագիտական կրթություն:
* Ջրահեռացման համակարգերի տեխնիկական շահագործման կանոնների իմացություն:
* Աշխատանքային փորձ, ցանկալի է ջրամատակարարման բնագավառում
* Ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն 
* Էլեկտրական սարքավորումների տեխնիկական շահագործման  հրահանգների, անվտանգության, աշխատանքի պաշտպանության, հակահրդեհային կանոնների, էլեկտրաուժային տեղակայանքներին, էլ. ենթակայաններին, էլ. բաշխիչ սարքերին, էլ. ապարատներին, էլեկտրաէներգիայի հաղորդմանը, բաշխմանը  և այլն ներկայացվող տեխնիկական կանոնակարգերի իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ:  Աշխատանքի մշտական վայր են լինելու Գավառի, Մարտունիի կամ Վարդենիսի մաքրման կայանները:  Համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց կենսագրությունը  հայերեն կամ անգլերեն լեզուներով hr@armwater.am էլեկտրոնային փոստին:  Էլեկտրոնային նամակի հաղորդագրության մեջ նշել  պաշտոնի անունը կամ զանգահարեք  010 54 09 75:  Հարցազրույց կանցկացվի միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏ` 20.06.2012,  աշխատանքային պարտականությունների սկիզբը` 01.08.2012


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More