Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 2012 թվականի ձմեռային արձակուրդը համեմատաբար ավելի երկար է տեւելու: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի համապատասխան որոշման համաձայն` այն երկարաձգվել է մինչեւ 2012 թվականի հունվարի 23-ը:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը` մարզում ձմեռային արձակուրդների երկարաձգման նպատակը մարզի հանրակրթական դպրոցների ֆինանսական միջոցների տնտեսումն է: Ուսումնական կիսամյակի երկարաձգումը կատարվելու է գարնանային արձակուրդների հաշվին: Այս որոշումից երեխաներին կրթելու գործընթացը չի տուժի. եթե հարկ լինի, կանցկացվեն նաեւ լրացուցիչ պարապմունքներ:
Նույն աղբյուրի հավաստմամբ` Գեղարքունիքի մարզի դպրոցները ապահովված են ջեռուցման համապատասխան պայմաններով: Մարզի 125 դպրոցներից 60-ը ջեռուցվում են գազով, իսկ մնացած 65-ը` հեղուկ վառելիքով, էլեկտրաէներգիայով կամ փայտով:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий