Գավառի պետական համալսարանում սովորում է շուրջ 3000 ուսանող` առկա եւ հեռակա ուսուցման ֆակուլտետներում: Համալսարանում գործում է երկաստիճան կրթական համակարգ` բակալավրիատ եւ մագիստրատուրա: Գավառի պետական համալսարանի հանրության հետ կապերի եւ լրատվության բաժնի վարիչ Պապին Մուրադյանը <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրեց, որ ԳՊՀ ուսանողները հիմնականում սովորում են վճարովի հիմունքներով, սակայն բուհն ունի բարերարներ` ի դեմս Հայ օգնության ֆոնդի «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամի, «Ռոբերտ Ենգիբարյան» եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամների եւ այլ ընկերությունների, որոնք իրականացնում են կրթաթոշակային ծրագրեր եւ փոխանցում ուսանողների ուսման վարձավճարները:
Համալսարանն այս տարի համալրվել է նոր մասնագիտություններով` սերվիս, քարտեզագրություն եւ կադաստրային գործ, դեղագործական քիմիա: ԳՊՀ նորաբաց «սերվիս» բաժնում կպատրաստվեն ծառայոյթյունների, զբոսաշրջության եւ այլ ոլորտի մասնագետներ:
«Քարտեզագրություն եւ կադաստրային գործ» բաժնում սովորող ուսանողները կարող են աշխատել կադաստրի ստորաբաժանումներում, ինչպես նաեւ նախագծային ինստիտուտներում` որպես քարտեզագրողներ:
«Դեղագործական քիմիա» բաժնում կպատրատվեն դեղագործ քիմիկոսներ: Շրջանավարտների աշխատանքի բնագավառը շատ լայն է` հիվանդանոցներ, դեղատներ, դեղագործական կազմակերպություններ եւ այլն: Ուսումնառության ընթացքում ուսանողները կուսումնասիրեն դեղերի պատրաստման տեխնոլոգիան, կբացահայտեն դեղագործության մասնագիտական գաղտնիքները:
Նորաբաց երեք բաժինները կգործեն հեռակա եւ առկա ուսուցման ֆակուլտետներում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий