ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

ԱՐՄԱՂԱՆ.

ԼՃԱՎԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ

ԾԱՓԱԹԱՂԻ ԱՆՏԱՌԸ

четверг, 29 декабря 2011 г.

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԸ, ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ





Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տարեկան  միջոցառումների ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 26-ին և 27-ին  մարզում կազմակերպվեցին և անցկացվեցին միջոցառումներ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին:  Այդ միջոցառումներից մեկն անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մասնակցությամբ: ԿՄՍ վարչության մշակույթի բաժնի կողմից պատրաստված տոնական ծրագրի մաս կազմեց   մարզպետարանի ստորաբաժանումների գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների ամփոփ նկարագրությունը, որից հետո ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան ստորաբաժանմանը պատկանող խրախուսական նվերներ: Ուսանողական և մարզի լավագույն ստեղծագործողների փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի 11 բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական թիմերը: Վերջիններս հանդես եկան ողջույնի խոսքով, այնուհետև իրենց մշակութային կարողությունները ներկայացրին ասմունքի, երգի, պարի, հումորային ծրագրի և ստեղծագործելու  ոլորտներում: Լավագույն կատարողները խրախուսվեցին   Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված հուշանվերներով:  Մարզի ղեկավարը շնորհավորեց և խրախուսական նվերներ հանձնեց նաև մարզի տարբեր տարածքները ներկայացնող արվեստի ոլորտի 10 ներկայացուցիչների, ինչպես նաև մարզի  տարածքից 2011 թվականին տարբեր մարզաձևերում հաղթանակ տարած 10  մարզիկներին  և նրանց մարզիչներին: Ի նշան Գեղարքունիքի մարզպետի կողմից տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության      և իր մարզիկների կողմից տարած    հաղթանակների՝ բռնցքամարտի Կարմիրգյուղի մարզիչ Մարատ Կարոյանը Նվեր Պողոսյանին հանձնեց բռնցքամարտի խորհրդանիշը կրող   կրծքանշան և ձեռնոցներ:  


Հարգելի հայրենակիցներ


 Ակնթարթներ անց պատմության գիրկը կանցնի նաեւ 2011 թվականը, եւ մենք նորովի, նոր հույսերով ու ակնկալիքներով կդիմավորենք հերթական Ամանորը:
 Անցնող տարին մեր մարզում նշանավորվեց մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով, որոնք կերտվեցին  հայրենի կառավարության եւ ժողովրդի անդուլ աշխատանքի ու ջանքերի արդյունքում: Տարին նշանակալից եղավ հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կտրուկ աճեցին հացահատիկի արտադրության ծավալները` վերջին տարիներին առաջին անգամ գերազանցելով 125 հազար տոննայի սահմանները: Ներկրված բարձրորակ ցորենի սերմերի ցանքի եւ մշակության արդյունքում ոչ միայն հնարավոր եղավ բարձր բերքատվության ապահովումը, այլ նաեւ` աշնանացանի ցանքատարածությունների կտրուկ ավելացումը, որն այժմ կազմում է 20.300 հեկտար: Ստեղծված են բոլոր նախադրյալները` Գեղարքունիքի մարզը հացահատիկի շտեմարանի վերածելու, բուսաբուծությանը առանձնակի զարկ տալու համար: Մարզի տնտեսություններում արտադրվեց 255.100 տոննա կարտոֆիլ, 57.200 տոննա կաղամբ եւ բանջարբոստանային այլ մշակաբույսեր, 23.500 տոննա պտուղ: Կուտակվեց 425.000 տոննա  անասնակեր: Նախորդ տարվա համեմատ նկատելի աճ է արձանագրվել անասնապահական մթերքների արտադրության եւ մեղվաբուծության ճյուղերում: Մարզի գյուղատնտեսության մեջ անգնահատելի էր նաեւ ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի ներդրմամբ ոռոգման համակարգի ընդլայնումը մարզի ինը համայնքներում, ինչպես նաեւ Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների կառուցումը: 
 Զգալի առաջընթաց ապրեց նաեւ մարզի քաղաքաշինության ոլորտը: Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվեց 19 դպրոց, 1 մշակույթի տուն, 1 պետական քոլեջ, շարունակվեց Վաղաշենի միջնակարգ դպրոցի եւ Լիճքի մշակույթի տան կառուցումը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվեց 2 դպրոց, 10 մշակույթի տուն, 5 մանկապարտեզ, 4 քաղաքային համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքները, 6 համայնքի ջրամատակարարման համակարգերի ներքին ու արտաքին ցանցեր, 4 համայնքերի գազամատակարարման ներքին ցանցեր: Եվս 1 միլիարդ 135 միլիոն դրամի հատկացմամբ արդեն հաստատվել եւ գործողության մեջ են դրվել կենսական նշանակության նոր ծրագրեր, որոնք կիրականացվեն 50 համայնքներում: 
 Առաջընթաց է արձանագրվել նաեւ մարզի ճանապարհաշինության ոլորտում: Պետբյուջեի, ՙՀամաշխարհային բանկի՚ եւ ՙԱսիական զարգացման բանկի՚ կողմից ներդրվել է 5 միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հիմնանորոգվել է 48.5 կմ երկարության միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհ, մեկ կամուրջ եւ Սեւանա լճի բարձրացման հետեւանքով առաջացած չորս փլվածք:
 Տեղական բյուջեների կատարման ուղղությամբ հաջողվեց պահպանել նախորդ տարիների ձեռքբերումները, որով եւ շատ համայնքներում հավաքագրված միջոցների մեծ մասը ուղղվեց սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացմանը կամ համաֆինանսավորմանը: 
 Հաջողությամբ մարզում կազմակերպվեց եւ անցկացվեց մարդահամարը, մեծ շուքով նշվեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները: 
Խորացվեց համագործակցությունը Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզի հետ, ինչի արդյունքում նկատելի ծրագրեր իրականացվեցին տուրիզմի զարգացման, առողջապահության եւ ֆրանսերենի ուսուցման ոլորտներում:  Որակական նոր աստիճանի վրա բարձրացան կապերը Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի, կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների հետ: 
 Հարգելի հայրենակիցներ
Այս եւ այլ հուսադրող ձեռքբերումները մեզ ոչ միայն հիմք, այլ աշխատանքային նոր թափ ու եռանդ են տալիս` եկող տարին հայրենաշեն նոր գործերով նշանավորելու, տարիներով կուտակված հիմնախնդիրներին լուծում տալու, կյանքի որակը էապես բարելավելու համար: Մեր անզիջում պայքարը, մեր նպատակներն ու ձգտումները ուղղված են համայն հայության հայրենիք Հայաստանը  հզոր ու բարգավաճ, շեն ու ծաղկուն դարձնելուն, ինչի համար միշտ պետք է ապրել ու ջանալ, ստեղծել ու պաշտպանել: Ուստի հերթական Ամանորն ու Սուրբ Ծնունդը թող ավելի ուժ տան հայոց ոգուն ու բազկին, նորացնեն մեր տունը, մեր աշխարհը, մեր հոգեւոր ու աշխարհիկ անդաստանը, նշանավորվեն  խաղաղությամբ ու միջազգային համերաշխությամբ, համահայկական հաղթանակներով: Բոլորիս աշխատանքով ու ձեռքերով թող հուռթի լինի հայոց հողի բերքը, բացվող բոլոր օրերը` արգասաբեր:
  Թույլ տվեք հազար ու մի վառ, բարի նպատակներով  եւ ջերմ ցանկությամբ շնորհավորել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների նոր տարին ու Սուրբ ծնունդը, մաղթել անսպառ սեր, հավատ ու երջանկություն,  անխաթար խաղաղություն, բարություն ու առատություն, անխախտ շենություն ու ընտանեկան ջերմություն, համազգային միաբանություն, լուսապայծառ ժամանակներ: 
 Բարին ընդ ձեզ: 

Մարզպետ Նվեր Պողոսյան   

Սիրելի՛ զավակներ Մայր Եկեղեցու,


Ամանորի եւ Սուրբ Ծննդյան գալիք տոների առիթով մեր Թեմի ողջ հոգեւոր դասի  օրհնությունն ու շնորհավորանքն եմ հղում հավատավոր ձեր սրտերին: 
    Այս տոները վաղուց ի վեր իրենց իմաստային խորհուրդից բացի, մեզանում ներկայանում են նաեւ որպես առիթ անցյալի մասին մտորումների եւ ապագան նորոգված տեսնելու: Այդ մոտեցմամբ պետք է նկատենք, որ  այս տարի Թեմը եւս  իր ձեռքբերումներն ու բարդությունները ունեցավ  հոգեւոր անդաստանում. նորոգվեցին եւ օծվեցին եկեղեցիներ, առատացավ հունձքը քարոզչական դաշտի մեջ, բազումք արժանացան քրիստոնյա կոչման շնոհին եւ այլն, սակայն դեռ իրենց նորոգված կյանքին են կարոտում շատ քանակով եկեղեցիներ, պապագ հողի պես են  լիարժեք չձեւավորված համայնքները, քայքայիչ ազդեցությաբ են ներգործում մեր մեջ օտարամուտ աղանդավորական հոսանքները: Այս ամենը վերստին  արժեւորելու եւ մեր կյանքը նորոգված տեսնելու լավագույն առիթ է այս օրերին  Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհուրդը վերապրելու հնարավորությունը: Հիսուս Քրիստոս խոնարհվեց Հայրական Ծոցից, մարմին առավ սուրբ կույս Մարիամից  եւ ծնվեց որպես կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված` մարդկության Փրկիչ: Իր մարդեղությամբ Հիսուս Քրիստոս Իր կենդանի աստվածությանը միացրեց մեր մարդկային տկար բնությունը, վեր բարձրացրեց մարդուն մեղքի եւ մոլորության աղտից: Այս փրկչական  խորհուրդը գիտակցելով հովիվներն ու իմաստուն մոգերը եկան ու խոնարհվեցին Բեթղեհեմյան մսուրում խանձարուրով պարուրված Մանուկի առջեւ: Նույնպես վարվեցին նաեւ մեր հավատավոր ու հավատարիմ նախնիք: Նույն ոգին ու գործը պարտ է ունենալ նաեւ մեզ` նորանկախ Հայաստանի զավակներիս: Հուսալով առ Աստված կյանքի կոչենք հայրերի եւ մեր աղոթքը` հավատի, սիրո եւ հույսի ժողովուրդ մնալու հավատարմության ուխտը, կանգուն պահենք մեր հավատքի տաճարները, ազգային-հոգեւոր արժեքներով զինենք մատաղ սերունդը, հեռու վանենք մեզանից կեղծիքն ու ատելությունը, մեր հոգիներն ու նախնյաց ժառանգությունը մեզանից գողացող դիմակավոր գայլերին: 
  Սիրելինե՛ր, Սուրբ Ծննդյան լուսավոր խորհուրդի մեջ վերստին շնորհավորենք միմյանց հոգենորոգ տոների առիթով ու խնդրենք Տիրոջը, որպեսզի Բեթղեհեմյան աստղը հարատեւ առաջնորդի բոլորիս դեպի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ու անանցանելի խոսքի իրագործում ազգային եւ անձնական կյանում:  
ՔՐԻՍՏՈՍ  ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ.
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան Առաջնորդ 
Գեղարքունյաց թեմի

ԱՄԱՆՈՐԸ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ


 Բոլոր ընտանիքների պես Գավառի մանկատան մեծ ընտանիքում էլ ամանորը գալիս է ջերմությամբ ու ակնկալներով, նվերներով: Մանկատանը ապրում է 63 երեխա, 3-18 տարեկան, նրանցից 25 աղջիկ է եւ 28 –ը`տղա: Նախորդ տարիների պես այս տարի էլ մշակվել էր միջոցառումների ցանկ, սաների նախասիրությամբ կազմվել ամանորի գիշերվա ճաշացանկը: 
 Տոնական տրամադրությունն ու պատրաստություններն այստեղ սկսել էին դեռ դեկտեմբերի կեսերից: Շքամուտքում տեղադրված տոնածառը, որը ձգվում է հատակից մինչեւ առաստաղ, սաների երեւակայությամբ եւ ձեռքի աշխատանքներով զարդարված պատերը հուշում են, որ այստեղ ամանորն ամենասպասված տոներից մեկն է:
 Տոնական միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի վերջին տասնօրյակում Գավառի մանկատուն այցելեցին ՙԳրանդ Քենդի՚ ընկերության ներկայացուցիչները`  կազմակերպության խորհրդանիշ փղիկի հետ: Երեխաների համար կազմակերպեց երգ ու պար, եւ վարդագույն փղիկը սաներին քաղցրավենիք նվիրեց: 
 Դեկտեմբերի 25-ին մանկական ֆիլհարմոնիկ թատրոնի համույթը հյուրընկալվեց մանկատանը:
 Դեկտեմբերի 26-ին մանկատանը կազմակերպվեց գեղեցիկ Ամանորյա տոնակատարություն, որտեղ երաժշտական, պարային ու թատերական համարներով հանդես եկան մանկատան սաները: Նրանց ողջունեցին եւ նվերներ հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: 
 Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի ֆինանսավորմամբ կազմակերպվեց եւ իրականացվեց մանկատան սաների մասնակցությունը ՙՀայֆիլհարմոնայի՚ դահլիճում կազմակերպված ներկայացմանը: Ծրագրի շրջանակներում Ա. Պետրոսյանը մանկատանը տրամադրեց 70 անվճար տոմս, ինչպես նաեւ հոգաց  նրանց փոխադրումը մայրաքաղաք: 
Ինչպես տեղեցացրեց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը` մանկատան բարերարների թվին է ավելացել նաեւ Աբովյան քաղաքի բնակիչ Բալաբեկ Քոչարյանը: Նա նախապես վերցնելով  սաների ոտքերի եւ հագուստների չափսերը,  պատրաստել է հագուստ եւ կոշիկ բոլոր  երեխաների համար: 
 Ամերիկահայ բարերար Աննա Բեդրոսյանը, ով մանկատան բարեկամն է ու մշտական բարերարը,  Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մանկատան սաների համար ԱՄՆ-ից ուղարկեց նվեր-ծանրոցներ: 
   Դեկտեմբերի 31-ի երեկոյան, ժամը 21-ից արդեն մանկատանը սկսվում է տոնական սեղանի պատրաստությունը: Ամանորի գիշերվա արարողությանը մասնակցում են բոլոր սաները` մանկատան դաստիարակների եւ աշխատակիցների հետ միասին:  Համատեղ մի սեղանի շուրջ են դիմավորում Նոր տարվա մեկնարկը, այնուհետեւ մանկատան բակում կազմակերպվում է հրավառություն բոլորի համար: Հետո երգ ու պար, հումոր ու քրքիջ, եւ մանկատան պատերից կրկին հառնում են մանկության թեւերը` դառնալով երազանք ու պայքար:
 Հունվարի մեկի առավոտյան երեխաները ստանում են իրենց նվեր-տոպրակները: Ավանդույթի համաձայն` տոպրակները պարունակում են ավանդական նարինջ, աղանդեր ու քաղցրավենիք: Տոնական օրերին սեղանները ճոխ են լինում` կաղամբով եւ տերեւով տոլմա, խմորեղեն, միրգ, հյութեր եւ աղանդեր: Հունվարյան օրերին ավելանում են նաեւ հովանավորներն ու հյուրերը: 
Տոնական օրերն ավելի հագեցած ու հետաքրքիր կազմակերպելու եւ անցկացնելու համար սաներին նախապես տրվել է հանձնարարություն. յուրաքանչյուր խումբ իր ուժերով ու կարողույթուններով նախապես պիտի պատրաստի հաշվետու միջոցառում, ուր պիտի դրսեւորի ձեռքբերած գիտելիքները, կարողությունները: Օրական պիտի հանդես գան խմբերը` համեմելով օրը գիտելիքների արտահայտմամբ, երգ ու պարով:   
Մանկատան սաներից 15-ը այս տարի իրենց ամանորը նշեցին իրենց ծնողների հետ, տներում:
 Մանկատանը աշխատակազմի ջանքերով ու հոգատարությամբ արվում է ամեն ինչ՝ սաների օրերը պայծառ ու անհոգ դարձնելու համար: Բոլոր նոր տարվա երազանքների պես, այս տարի էլ մանուկները երազում են ընտանիքի ու ծնողների, ընտանեկան ջերմության մասին, մնում է հուսալ, որ անընտանիք երեխաների թիվը գալիք տարում կնվազի, եւ մանկատան աշխատակիցներին ցանկալ համբերություն եւ առողջություն, որ շարունակեն իրենց սիրով ու ջերմությամբ պարուրել մանկատան սաներին:
Անի Պողոսյան

ԼՃԱՇԵՆ. ՀԻՆ ՓԱՌՔԻ ՆՈՐ ԲՌՆԿՈՒՄԸ


 Լճաշենի գյուղապետարանում ամփոփում են 2011 թվականի գլխավոր ձեռքբերումները, որոնց շնորհիվ համայնքում որոշակի առաջխաղացում է նկատվել բնակչության սպասարկման, ենթակառուցվածքների զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ 
ոլորտներում: Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը ՙԳեղամա աշխարհին՚ մանրամասնում է գյուղապետարանի եւ համայնքի ավագանու կատարած մեկ տարվա աշխատանքները:  Առանձնակի ուշադրություն է դարձվել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման վրա: Ներդրված 5 միլիոն դրամի հաշվին 2 կմ երկարությամբ փոսալցման աշխատանքներ են կատարվել Լճաշենի գլխավոր փողոցներում: 2 միլիոն դրամի ներդրմամբ փողոցային լուսավորվածության ցանցը ավելացել է 1.5 կմ-ով: Խճապատմամբ հարթեցվել են ներհամայնքային ճանապարհները մոտ 5 կմ երկարությամբ: Առանձնակի ուշադրություն է դարձվել խմելու եւ ոռոգման ջրամատակարարման ուղղությամբ: Գյուղապետարանի միջոցներով կառուցվել է 400 մետր խմելու ջրատար, ինչի արդյունքում խմելու ջրով ապահովվել է մեկ թաղամաս: Կառուցվել է ոռոգման ջրագիծ, որը 20 տնտեսություների հնարավորություն է տվել օգտվելու ոռոգման համակարգից: Այս ծրագրի վրա ծախսվել է 709 հազար դրամ: Հավելենք, որ Լճաշենում ոռոգման ջուրը բնակչությանը մատակարարվում է բացառապես անվճար, չնայած այն մղվում է 3 խորքային հորերից` ոռոգելով 150 հա տնամերձ, նույնքան էլ վարելահող: Մղվող ջրի եւ էլեկտրոաէներգիայի ծախսերը հոգում է համայնքապետարանը: Լճաշենցիները անվճար օգտվում են նաեւ արարողությունների սրահից ու նրա կողմից մատուցվող ծառայություններից: Բացի այդ, գյուղապետարանը տեղական բյուջեում շարունակել է շեշտը դնել սոցիալական ուղղվածության վրա` թաղման ծախսերի համար յուրաքանչյուր ընտանիքին հատկացնել 50 հազար դրամ, ծնունդների համար` 30 հազար դրամ: 2011 թվականի դեկտեմբերի դրությամբ տեղական բյուջեից թաղման արարողությունների նպատակով հատկացվել է 1.5 միլիոն, ծնունդները խրախուսելու նպատակով` 1 միլիոն 300 հազար դրամ: Գյուղի սոցիալապես անապահով խավին, որպես ուսման վարձ, բուժման ծախս կամ ամենատարբեր տեսակի օժանդակություններ` հատկացվել է 4 միլիոն 550 հազար դրամ: Լճաշենի դպրոցին հատկացված օժանդակությունը կազմում է 700 հազար, բուժամբուլատորիային հատկացված օժանդակությունը` 100 հազար դրամ: Թափառող շների ոչնչացման համար հատկացվել է 241 հազար դրամ: Միջոցառումն իրականացվել է մարտ ամսին, սակայն, նկատի ունենալով, որ թափառող շները բազմացել ու անհանգստացնում են բնակչությանը նաեւ ձմռան սկզբին, գյուղապետարանը որոշել է մինչեւ տարեվերջ իրականացնել նմանատիպ երկրորդ միջոցառումը: Համայնքի մաքրման, կանաչապատման եւ ծառապատման համար հատկացվել է 570 հազար դրամ: Ձեռք է բերվել 28 աղբարկղ, որոնցում կուտակված աղբը տեղափոխվել է ժամանակին: Պահվել է հաստիքային մեկ աշխատող, ով մշտապես հետեւել է փողոցների մաքրության եւ բարեկարգման աշխատանքներին: Թերեւս այս հանգամանքն է առիթ տվել ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովին` լավագույն ՙԿանաչապատ համայնք՚ անվանակարգում հաղթանակը Լճաշենին շնորհելու համար: 
 Շուրջտարյա գործել է մանկապարտեզը, որի համար տարեկան հատկացվել է հինգ միլիոն դրամ: Սպորտային միջոցառումներին հատկացվել է 502 հազար, մշակութային միջոցառումներին եւ պետական տոներին, որոնք նշվել են հանդիսավորապես` 800 հազար դրամ: 
 Գյուղապետարանի կողմից տրվել է 8 ճարտարապետահատակագծային առաջադրանք, որից 5-ը` անհատական բնակարաններ կառուցելու, 3-ը` համայնքային նշանակության օբյեկտներ: Արդեն պատվիրվել է Լճաշենի եկեղեցու, զբոսայգու կառուցման եւ մշակույթի տան հիմնանորոգման նախագծերը: Ավարտվել է Լճաշենի փողոցների անվանակոչության եւ բնակարանների համարակալման աշխատանքները: Ավարտական փուլում է Լճաշենի զարգացման հատակագծի նախագծումը, որի համար տեղական բյուջեից ծախսվել է 7.6 միլիոն դրամ: 
 Կատարած հանրօգուտ աշխատանքներում համայնքի ղեկավարը, օգտվելով առիթից իր երախտագիտությունն է հայտնում լճաշենցի բարերարներ Արմեն Տեր-Գրիգորյանին, Աշոտ Ավետիսյանին, Վանիկ Սարգսյանին, Վահան Մելիքյանին եւ մյուսներին, ովքեր անշահախնդրորեն ու տարիներ շարունակ համայնքապետարանին աջակցում են ամենատարբեր ձեռնարկններում:
Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած` մի առանձնակի շուք է հագել գիշերային Լճաշենը: Գյուղապետի եւ գյուղապետարանի մտահղացմամբ ու ջանքերով, ավելի քան երկու ամիս է, ինչ մեկ մարդու նման համայնքապետարանի աշխատակազմը ձեռնամուխ է եղել Լճաշենի ամանորյա տոնակատարության նախապատրաստմանը` ստեղծելով լուսային անհամար ու վառվռուն երանգներ Լճաշենի ամբողջ լայնքով ու երկայնքով մեկ: Գյուղի կենտրոնում տեղադրվել է գլխավոր տոնածառը, որի շուրջ լճաշենցիները հավաքվեցին ու տարեմուտը նշեցին դեկտեմբերի 31-ին: Տարեմուտի երեկոն հանդիսավորապես կնշվի  դպրոցում ու մանկապարտեզում, ապա այն կտեղափոխվի սոցիալապես անապահով կամ տարեց թոշակառու ունեցող ընտանիքներ, որտեղ ձմեռ պապի դերում հանդես կգա Կորյուն Մարգարյանը: 
 Այս ձեռքբերումների կողքին գյուղապետ Կորյուն Մարգարյանը երջանկանալու եւս մեկ առիթ ունեցավ. դեկտեմբերի 15-ին լրացավ նրա ծննդյան 50 ամյակը: Նա իրեն իրապես երջանիկ մարդ է համարում, քանի որ երջանիկ ու հարուստ է իր երեք զավակներով, պատվով իրենց կյանքն ապրած լուսահոգի ծնողներով եւ հին օրերի փառքը նոր հաջողություններով նշանավորող Լճաշենով ու լճաշենցիներով: 

ՆՈՐԱՏՈՒՍ. ԳՅՈՒՂԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՁՄՌԱՆԸ




 Նորատուսում նույնպես ամփոփվում է անցնող տնտեսական ու աշխատանքային տարին: Համայնքապետարանի աշխատակիցները եւ համայնքի ավագանին գյուղապետ Մուրադ Հարությունյանի գլխավորությամբ ոչ միայն բավարված ու վաստակած  են մտնում 2012 թվական, այլ`շինարարական աշխատանքների համար նոր ճակատ բացելով: Թեեւ արդեն տարեմուտ է, սակայն Նորատուսի մշակույթի տան դահլիճում եւ թիվ 2 մանկապարտեզի շենքում ամբողջ թափով ու ծավալով շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, որոնք կշարունակվեն եկող տարվա ընթացքում: Իսկ տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները դրսեւորվել են ինչպես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, մշակույթի ու շինարարության ոլորտներում, այնպես էլ սոցիալական ապահովության բնագավառում:


Նորատուս  համայնքի  ղեկավարի  կողմից  2011թ. ընթացքում  հրավիրվել  է  թվով 9 ավագանու   նիստ,  ընդունվել  28 որոշում:
  2011թ.  դեկտեմբերի  20-ի դրությամբ   բյուջեն  կատարվել  է 91 տոկոսով: 2011թ, ընթացքում  համայնքի  100  ընտանիք  ստացել  է  ֆինանսական  օգնություն  3 միլիոն 500 հազար դրամի  չափով  /ներառյալ  Հայրենական Մեծ  պատերազմի  վետերաններին, զոհվածի  այրիներին, յուրաքանչյուր  նորածին երրորդ երեխային վճարված գումարները/: Հավելենք, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնված երրորդ երեխային գյուղապետարանը հատկացնում է 50 հազար դրամ:
 Համայնքի  ֆինանսավորմամբ  /2200մ  խողովակներ/ եւ Հայջրմուղկոյուղու  հետ  համատեղ  2200մ երկարությամբ  նոր  ջրագիծ  է անցկացվել  համայնքի   Հովհաննես Շիրազ, Գործարանային, Գեղամ Կարապետյան փողոցներում, Սեւանի  փողոցի  4, Գր. Լուսավորչի 10-րդ նրբանցքում:
 Վերոհիշյալ աշխատանքների  հետեւանքով որոշ չափով  կարգավորվել է  խմելու ջրի ջրամատակարարումը,  իսկ 2012 թ  եւս նախատեսվել է ջրագծի վերանորոգման աշխատանքներ նոր թաղամասերում ու նրբանցքներում:  Բավական է շեշտել, որ վերջին երեք տարիների ընթացքում այստեղ հիմնանորոգվել կամ կառուցվել է ավելի քան 12 կիլոմետր ջրատարի ներքին ցանց: Գյուղապետը նշում է, որ մոտավորապես այդքան էլ ջրատարի ներքին ցանց կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր կա, քանի որ գյուղի ջրատարի ներքին ցանցը գրեթե ամբողջությամբ կորցրել է շահագործման հետագա պիտանիությունը:
 Համայնքում  կանոնավոր  գործում  են  արվեստի  դպրոցը  եւ  մանկապարտեզները:
  Արվեստի  դպրոցում 2011թ.  գործել  է 11 բաժին` 184 աշակերտով:
 Ս.Հակոբյանի  անվան եւ թիվ 2 մանկապարտեզները գործում  են  անվճար: 2011թ.մանկապարտեզներ հաճախել  են  115 երեխա: 2011թ. Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի անմիջական  աջակցությամբ եւՀՀ Կառավարության կողմից տրամադրված միջոցներով    հիմնանորոգվել    է  Ս.Հակոբյանի անվ. մանկապարտեզը  եւ  պատրաստ է  բարեկարգ,  մաքուր  եւ  ամբողջությամբ կահավորված վիճակում ընդունելու իր սաներին:  Ծրագրի  արժեքը կազմել է  մոտ 40 մլն. դրամ:
 Ներկա  պահին  համայնքի  բյուջեի  միջոցներով  հիմնանորոգվում  է  թիվ  2  մանկապարտեզը: Ծրագրի արժեքը   կազմում   է  մոտավորապես  110 մլն.  դրամ, որից 50 միլիոն դրամի շինարարությունը կատարվելու է տեղական բյուջեի հաշվին: Մնացած աշխատանքները կավարտվեն  Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի լրացուցիչ ներդրմամբ:   2012 թ նախատեսվել  է այս  մանկապարտեզի  համար  եւս ձեռք բերել  նոր  գույք: 
 Համայնքում  ստեղծվել  եւ  այժմ էլ գործում  է  հաշմանդամ  երեխաների  կենտրոնը,  որը  ֆինանսավորվում է  համայնքի  բյուջեից: 
Մուրադ  Հարությունյանի  ուշադրության  կենտրոնում  են  գտնվում նաեւ ուսանող  երիտասարդները: Նրա  անմիջական  նախաձեռնությամբ, ՙՌադիո՚ ՓԲԸ տնօրեն Գ.Ալոյանի աջակցությամբ ուսանողների  երթեւեկությունը դեպի Գավառի տարբեր ուս. հատատություններ  ս/թ սեպտեմբեր   ամսից  կազմակերպվում  է  անվճար:    
  Գյուղապետարանում   2011թ.  անցկացվել  է  ջեռուցման  ցանց, ձեռք է բերվել  անհրաժեշտ  գույք, իսկ ներկա  պահին  բարերար Ռադիկ Վանունցի նյութական օժանդակությամբ հիմնանորոգվում  է  մշակույթի  տան  դահլիճը:
  Համայնքում   կատարվել է  հասցեավորում, ձեռք  է բերվել փողոցների անվանումների ցուցատախտակներ,անհատական տների համարներ, որոնց տեղադրման  աշխատանքները  ընթացքի մեջ են: 
Ավարտման փուլում  է  համայնքի  գլխավոր  հատակագծի  նախագծման  աշխատանքերը, որոնց արժեքը 7 մլն  դրամ է: Այն եւս  ֆինանսավորվում է   տեղական  բյուջեի  միջոցներով:     
 Մեծ  ուշադրություն  է դարձվել եւ դարձվում  գյուղի պատմական գերեզմանոցի, խաչքարերի, զոհվածների հուշարձանի  տարածքի բարեկարգմանը  եւ  պահպանությունը:   
2011թ  սկսվել է Սուրբ Աստվածածին  եկեղեցու հիմնանորոգումը, որի նախագծային  արժեքը  կազմում  է  մոտ. 600 մլն դրամ:
Համայնքը 2011 սեպտեմբեր ամսին  մասնակցել է Գյումրիում  կազմակերպված փառատոնին` ՙՀուշարձանների  պահպանության  լավագուն  օրինակ՚  անվանակարգում:
  2012թ.  նախատեսված  է  2 միլիոն 322.2 հազ. դրամ`  զոհվածների  հուշարձանի տարածքի  վերանորոգման,  ծառատնկման,  լուսավորության  ցանցի  անցկացման  եւ  կանաչապատման  համար: 
   2011թ. կատարվել է ճանապարհի  կապիտալ վերանորոգման   անհրաժեշտ աշխատանք:  Համայնքի  համար  կենսական  նշանակություն  ունեցող , խիստ անմխիթար վիճակում գտնվող  Պ. Սեւակի   փողոցի   420մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման  համար  համայնքի  բյուջեից  ծախսվել   է  22.5մլն. դրամ:
   2012թ. եւս նախատեսվել  է ասֆալտապատել  Գր.Լուսավորիչ  փողոցի  230մ,Խ. Աբովյան  փողոցի 360 մ երկարությամբ հատվածները: 
Մշտապես բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները, կատարվում  է  հողային  աշխատանքներ, հնարավորության սահմաններում վերանորոգվում  են փողոցներ, նրբանցքներ: 
2012թ եւս նախատեսվել է լուսավորություն անցկացնել  10.6կմ թվով ութ  փողոցներում, 23  նրբանցքներում, որոնց  ընդհանուր  գումարը կկազմի  20 միլին 555 հազար դրամ:
ՙՆորատուս-Սպասարկում՚ կազմակերպության  կողմից  կատարվում  է  կանոնավոր  աղբահանություն, տեղադրվել  են  սպասասրահներ, աղբարկղեր,  մաքրվել,ավլվել    են  փողոցները:
 2011 թ   եւս համայնքում կազմակերպվել   է Մայիսի 9-ին եւ Ամանորին նվիրված միջոցառումներ, ՀՊ վետերաններին եւ զոհվածի այրիներին տրվել է նվերներ  եւ  դրամական օգնություն, ինչպես  նաեւ համայնքի դպրոցների 1-3 դասարանների աշակերտներին, մանկապարտեզներիի, սոց. անապահով ընտանիքների  երեխաներին տարեմուտին  տրվում են տոնական տոպրակներ,կազմակերպվում միջոցառում ձմեռ պապի եւ  ձյունանուշի մասնակցությամբ:
Համայնքի 2012 թ  բյուջեով  նախատեսվում  է գազաֆիկացնել  Վ. Տերյան փողոցի  վերջնամասը, ինչպես նաեւ` բարերարների միջոցներով  կառուցել  սպորտային համալիր: Կատարված աշխատանքների ողջ ծավալը հիմք է տալիս կարծելու, որ եկող տարում եւս Նորատուսում նոր եռանդով ու թափով կընթանան կառուցմանեւ շենացման աշխատանքները: 

ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ` ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ


 Գավառի արվեստի դպրոցը հյուրընկալել էր Գավառի քաղաքապետարանի աշխատողների, ծնողների, այլ հրավիրյալների եւ ներկայանում էր Ամանորին նվիրված հաշվետու համերգով: Հաշվետու համերգին ներկայացան արվեստի դպրոցի երգչախմբի, պարային, դաշնամուրային, քանոնի էստրադային, ժողովրդական երգերի բաժնի սաները:
 Տիրում էր ամանորյա վառ ու պայծառ տրամադրություն, տարաբնույթ կատարումները ստեղծել էին երաժշտությամբ հագեցած մթնոլորտ: Ընտրված ծրագիրը հնարավորություն տվեց ներկաներին` ծանոթանալու ողջ տարվա ընթացքում կոլեկտիվի կատարած աշխատանքին, որի շնորհիվ էլ արվեստի դպրոցի սաները կարողանում են մասնակցել տարբեր փառատոների, մրցույթների, նվաճել մրցանակներ, պարգեւներ եւ պատվոգրեր, շնորհակալագրեր եւ տուն վերադառնալ ձեռքբերումներով: Համերգի ավարտին ծնողները ոգեւորությամբ էին մոտենում երաժիշտ մանկավարժներին` իրենց գոհունակությունը եւ շնորհակալությունը հայտնելու դպրոցի նվիրյալներին, իսկ դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը նշեց, որ ամեն տարի Արվեստի դպրոցը առնվազն երկու անգամ ունենում է հաշվետու համերգներ, որի արդյունքում էլ թափանցիկորեն երեւում է ողջ կոլեկտիվի աշխատանքը:
Նոնա Խաչիկյան
Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ


Գարնանացող հավատի
Լույս օրոր է երգը մոր,
Խորախորհուրդ բարության
Օվկիանոս է սիրտը խոր...
Ադելաիդա Հովեյան
Տողերը նվիրված են ակնարկիս հերոսուհուն` Թամարա Ղայֆաչյանին, որի հեղինակը Թամարայի դուստրն է, ով ապրում եւ ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թամարան օրեր առաջ է  բոլորել իր կյանքի 90 տարին, 90 տարի` հագեցած սիրով, ջերմությամբ եւ իմաստնացած ապրումներով:
 Թամար տատիկը իր կյանքի 60 տարին նվիրել է մանկավարժությանը` անդուլ աշխատանքով ու բարոյական կերպարով ծառայելով մատաղ սերնդին: Կամոյի մանկավարժական տեխնիկումում մանկավարժի կրթություն ստանալուց հետո Թամարային գործուղում են Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցում աշխատելու, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա ամուսնուն` Հրաչ Հովեյանին, ով եղել է դպրոցի տնօրենը:  Դպրոցում աշխատել է ջոկատարավար, ապա մանկավարժ: Երկար ու ձիգ տարիներ աշխատել է դատարանում` որպես քարտուղար: Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցում աշխատելուց հետո շարունակել է մանկավարժի գործունեությունը Լճափի դպրոցում, ուր աշխատել է 4 տարի: <<Եղել են օրեր, որ ավտոբուս չի եղել եւ ձյանն ու անձրեւին ոտքով եմ գնացել Լճափ>>,- հիշում է Թամար տատիկը:
Այնուհետեւ աշխատանքի է նշանակվել Գավառի համար 17 գիշերօթիկ դպրոցում` աշխատելով որպես դաստիարակ: Այստեղ աշխատել է մինչեւ 80 տարեկան դառնալը: 
Թ. Ղայֆաչյանը նաեւ աշխատանքի վետերանն է, իսկ պատերազմի տարիներին իր աջակցությունն է բերել մարտի դաշտ մեկնածներին` շղագործելով եւ նվիրելով բրդե չորաբներ եւ հագուստ: 
 Թամար տատիկը իր նուրբ ուսերի վրա է կրել ընտանիքի հոգսը, չորս զավակների եւ ամուսնու ծնողների խնամքը երկար տարիներ, մինչեւ ամուսինը վերադարձել է հայրենական պատերազմից: 
 Իր վաստակաշատ աշխատանքի համար ակնարկի հերոսուհին արժանացել է բազմաթիվ պարգեւների, ստացել մանկավարժի կոչում, խրախուսական պատվոգրեր:
 Նա 4 զավակների մայր է, 12 թոռների ու 19 ծոռների տատ: 
 Թամար տատիկն իր դստրերին, թոռներին կնության տալիս մայրական օրհնանքի հետ նվիրել է իր մոմ ու լույս դարձած մատերով ասեղնագործած սփռոցները, անձեռոցիկներն ու ոսկեկար բարձի երեսները: Հիմա էլ վաստակաշատ տատիկը անգործ չի մնում, ասեղնագործում է, կտրում, կարում: Գործում է խոհանոցային բռնիչներ եւ օծելով օրհնանքով ու ջերմությամբ` նվիրում իր հազարատներին ու մտերիմներին: Կարդում է գրքեր ու շարունակում իր բարի հոգին լցնել գիտության լույսով: Նրա ամեն մի առավոտը բացվում է <<Հայր մերով>>, ամփոփվում աղոթքով ու գոհունակությամբ: Նա գոհ է իր օրվանից` շրջապատված իր  հարազատներով, իր որդու եւ հարսի հոգատարությամբ: Սակայն հոգու խորքում կրում է իր թոռան կորստի անդառնալի վիշտը: Իսկ հեռուն թափառող հայացքի մեջ գրկում է իր պանդուխտ դստերն ու թոռներին: 
 Քաղցրախոս է նա ու խրատատու` օրհանքով ու խորհուրդներով լուսավորելով իր բարեկամների ճամփան: 
Տեսնելով կյանքի դառն ու քաղցրը, ապրելով ձեռքբերում եւ կորուստ` հին գինու պես քաղցրանում է նա` աշնան արեւի պես շռայլելով իր հոգու շողերն ու սրտի բարությունը:
 Ամանորի մոտալուտին նրա հոգում փոթորկի պես հառնում ու միմյանց են խառնվում հուշերի կոհակները. նա ամփոփում է իր կյանքի եւս մեկ տարեմուտ:
-Մեր ժամանակ նոր տարին այսպես մեծ շուքով չէին նշում, փող էլ չկար, այդքան շատ մթերք էր չկար շուկայում, որ մարդիկ տուն տանեին: Չնայած ես ապրել եմ ապահովված ընտանիքում, եղբայրներիս փոքր քույրն եմ եղել, բայց նոր տարվան այսպես չէինք պատրաստվում: Մայրս լավ ձեռք ուներ, համեղ գաթա էր թխում, կաթնահունց, կլոջ: Հիշում եմ, որ թոնրի մեջ դույլ էր շուռ տալիս, սինու մեջ դնում թխվածքն ու թխում թոնրում: Մեր մանկության տարիներին սուրճ չկար, չէին խմում: Մենք <<սամովար>> ունեինք, մայրս նոր տարվա սեղանին սամովար էր դնում ու հարեւանները գալիս, միասին թեյ էին խմում` շնորհավորելով միմյանց: Եթե ձմռանը եղանակը տաք էր լինում, բակում մեծ տախտակ էինք դնում որպես սեղան եւ հարեւաններով միասին նշում էինք նոր տարին: Ով ինչ ուներ  տանը, բերում էր: Ընդունված էր պասուց տոլմա եւ բրնձով փլավ եփելը: Սեղանին միշտ լինում էր չիր ու չամիչը, խնձորն ու տանձը: 
Անի Պողոսյան

ՀՆԻ ԵՎ ՆՈՐԻ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ


  Ամեն եկող տարին իր հետ բերում է նոր սպասումներ ու ակնկալիքներ, ոգեւորում երիտասարդներին ու մանուկներին, իսկ տարեցներին տխրեցնում`ստիպելով ի մի բերել, ամփոփել անցած տարիները, վերապրել լավ ու վատ օրերը, վերանայել իրենց կյանքի արշալույսները:
 Գավառի բնակչուհի Աստղիկ Ղարիբյանը 2012 թվականին կբոլորի իր կյանքի 100 տարին... մեկդարյա կենսագրություն:
  Չնայած տարիքին ու արդեն խամրող հիշողությանը, այնուամենայնիվ, Աստղիկ տատը կարողացավ վեր հանել իր մանկության ամանորի հուշերն ու կիսվել մեր հետ: 
՚Մեր ժամանակ այսքան ճոխություն չկար: Նոր տարվա առավոտը բնակիչները գնում էին եկեղեցի, մոմ վառում, աղոթում: Մայրիկներն աղանձ էին անում, մեծ կլոճ էին թխում ու դնում քուրսու սեղանին: Մեր ուրախությունն էլ աղանձն էր: Տղաները տոպրակ էին կախում հարեւանների երդիկներից ներս` կանչելով ՙԽըդըր նաբի, ով որ տա խաթուն ա, ով չտա, կատուն ա՚:  Հարեւաններն էլ տոպրակների մեջ ընկույզ  էին դնում, նողուլ, նույնիսկ հավի ձու: 50 թվից հետո փոխվեց նոր տարին նշելու կարգուկանոնը: Կոմունիստները շենացրին  երկիրը, ամեն ինչը բոլ-բոլ էր: Սեղանները դնում էինք, ու այն  մնում էր փռած մինչեւ հունվարի 10-ը՚,-հիշում է Աստղիկ տատը:
 83-ամյա Էմմա տատը ամանորի տոների հետ կապված հիշում է, որ մանկապարտեզում իրենց տոպրակների էին նվիրում: Տոպրակների մեջ ընկույզ կար, փշատ եւ նողուլ: ՙՄենք էլ շատ էինք ուրախանում, բերում էինք տուն՚,- նշում է նա:
 Էմմա տատիկը նաեւ հիշում է, որ դպրոցներում էլ էին տոպրակներ նվիրում, որոնք պարունակում էին կոնֆետ, փշատ, չրեր: Սեղան դնելու սովորույթ չկար, հիմնականում աղանձ էին անում, դնում սեղանին, նաեւ չրեր ու միրգ էին հյուրասիրում:
76-ամյա Անիկ տատը ամեն ամանորի գալուն պես հիշում է իրենց մանկության դժվար օրերն ու համեմատում մերօրյա տոների հետ: ՚Հայրս շուտ էր մահացել, եւ քույրերիս ուրախացնելու համար հորեղբորս տղայի հետ գնացի Ժակի բուլվարից եղեւնի բերելու: Մութ էր ու ձյուն: Ընտրեցի մի փոքր եղեւնի, ու հենց ուզում էինք ես ու Վանիկը դուրս գալ, պահակը մեզ նկատեց:  Փախանք: Ես ոտքս խփեցի շատրվանի եզրին ու ընկա, քիթս կոտրվեց: Որոշ ժամանակ մնացի ընկած, հետո վեր կացա ու տուն բերեցի եղեւնին: Եղեւնիները զարդարում էինք բամբակով, մրգերով, թղթե աստղեր ու փաթիլներ էինք սարքում, կախում եղեւնու ճյուղերից: Կարտոֆիլի կեղեւն այնպես էին մաքրում, որ չկտրվեր ու պարույրի նման փաթաթում էինք ճյուղերին՚:
 Ահա մի քանի հուշերի պատառիկներ մեկ դար ու կես դար առաջվա ամանորի տոնակատարության սովորույթների ու արարողությունների վերաբերյալ:
 Այսօր դժվար թե փոքրահասակ երեխան ուրախանա միայն կոնֆետներով ու ընկույզով լի տոպրակով, փոխվել են սովորույթները, հնարավորությունները, մարդիկ, ու նաեւ` տոնի ընկալման խորհուրդը:
 Մեր օրերում հասարակությունը տոնին պատրաստվում է շուքով, որն էլ ուղեկցվում է տեղի ու անտեղի հսկայական ծախսերով: Մարդիկ գնում են ճոխությունների`անկախ հնարավորություններից: 
Ու եթե ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում ամանորին բնակարանի մի անկյունում գուլպաներ են կախում` նվերների ակնկալիքով, հայերը գուլպաներով նվերներ ստանալու սովորույթն ունեցել են շուրջ մեկ դար առաջ:
 Իր հետ բերելով մի շարք կենցաղային ու ֆինանսական հարցեր ու պատրաստություններ`ամանորը կարեւորվում է նաեւ կյանքը իմաստավորելու, անցած տարին ամփոփելու խորհրդով, այն դառնում է վերջակետն անցնող տարվա եւ մեկնարկը` նոր եկող տարվա համար, մեկնարկ` հույսերով, ակնկալիքներով, անելիքներով ու բարի նպատակներով:
Անի Պողոսյան

ՄԵԾ ՄԱՍՐԻԿՆ ԱՆՑԱՎ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ


 Մեծ Մասրիկ գյուղում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2200 մետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի արդյունքում ՙՊլան՚ կոչվող թաղամասի 120 ընտանիք ապահովվել են խմելու շուրջօրյա ջրով: Ինչպես տեղեկացրեց Մեծ Մասրիկի գյուղապետ Միշա Խլոյանը` այս ծրագիրը գյուղի ընդհանուր ջրամատակարարման ծրագրի բաղկացուցիչ եւ ավարտուն մասն էր, որով եւ ամբողջ գյուղնի իր 1240 տնտեսություններով անցավ շուրջօրյա  ջրամատակարարման: Սրանով գյուղի խմելու ջրատարի հիմնանորոգված կամ կառուցված ներքին ցանցի ընդհանուր երկարությունը վերջին երկու տարիների ընթացքում հասավ 15 կիլոմետրի, իսկ այս տարվա ընթացքում ՙՎորդ Վիժն՚ կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ կառուցված Շատջրեք-Մեծ-Մասրիկ ջրատարի երկու կիլոմետրանոց արտաքին ցանցի ու ջրընդունիչ կայանի շահագործմամբ խմելու ջրի պաշարներն այստեղ ավելացան 40 լիտր վայրկյան հզորությամբ: Ջրամատակարարման ցանցի արդյունավետ եւ անկորուստ շահագործման համար Մեծ Մասրիկի գյուղապետարանի ենթակայությամբ ստեղծվել է ջրամատակարարման սպասարկման կառույց: Այս պահի դրությամբ ջրաչափերից օգտվում է 750 տնտեսություն, իսկ մնացած տնտեսություններում  ջրաչափերը կտեղադրվեն առաջիկայում: Ջրաչափ  ունեցող տնտեսությունների համար սահմանվել է անվճար ջուր օգտագործելու չափաքանակ` օրական 250 լիտր 1 շնչի հաշվով: Այդ չափաքանակը գերազանցող բաժանորդները օգտագործված 1 խորանարդ մետր ջրի դիմաց վճարում են 100 դրամ: Իսկ ջրաչափից առայժմ չօգտվող տնտեսություններից յուրաքանչյուրն ամսական վճարում է հազար դրամ: Ջրաչափերի տեղադրումը եւ վարձերի գանձումը սահմանելու հիմնական նպատակը ջրի խնայողության եւ համակարգի ճիշտ շահագործումն  ապահովելն է:

ՓԱՄԲԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿ


Փախստականաբնակ Փամբակ գյուղը ունի 595 բնակիչ եւ 196 տնտեսություն: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է եւ անասնապահությունը: Փամբակում պահվում է 300 գլուխ խոշոր եղջերավոր եւ 736 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ինչպես վստահեցնում է Փամբակի համայնքապետ Հարություն Ազարյանը` տեղական եկամուտներ հավաքագրումը նախորդ տարում արվել է 86.3 տոկոսով, իսկ այս տարի` 90 տոկոսով: 
 Այս տարի գյուղում կյանքի են կոչվել տարաբնույթ ծրագրեր` ֆինանսավորվելով գյուղական համայնքներին աջակցող հիմնադրամների եւ բարեգործական ընկերությունների կողմից: 
ՙՇեն՚ բարեգործական հասարակական կազմակերպության եւ ՙՅակելզյան՚ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է Փամբակի մանկապարտեզի խաղահրապարակի կառուցումը: Նույն ֆինանսական աղբյուրի ներդրումներով բարեկարգվել է Փամբակի դպրոցի փակ մարզադահլիճը, խաղասրահը: Մարզասրահի համար կառուցվել են նաեւ նոր հենապատեր, ամբողջությամբ նորոգվել է սանհանգույցը, մարզադահլիճի համար կառուցվել է նաեւ առանձին զուգարան: Խաղահրապարակի համար ստեղծվել է առանձին ջեռուցման համակարգ: Սրահը ենթարկվել է ներքին հարդարման եւ բարեկարգման, գծվել են նոր վազքուղիներ: Նույն ծրագրով վերանորոգվել է դպրոցի ենթակայանի շենքը: Դպրոցի տարածքում տեղակայված էլեկտրասյուները բարերգործների միջոցներով տեղափոխվել են դպրոցի տարածքից հեռու` երեխաների անվտանգության ապահովման համար: Այս օրերին ավարտին են հասցվում Փամբակի կենտրոնում կառուցվող հրապարակի շինարարության աշխատանքները: Շուրջ 500 մետր մակերեսով հրապարակի տարածքը շրջապատվել է մետաղական ցանկապատներով, տեղադրվել են մայթեր ու նստարաններ:  Հրապարակի տարածքում իրականացվել է խճանկարային հատակի տեղադրում: 
 ՙՇեն՚ բարեգործական հասարակական կազմակերպության եւ ՙՅակելզյան՚ հիմնադրամի ֆինանսավորմամբ բարեկարգվել է Փամբակի գյուղապետարանի շրջակայքը: Տարածքը ցանկապատվել է, տեղադրվել են հենարաններ, մայթեր: 
 ՙՎայ-Էմ-Սի՚ երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությունների հայկական ազգային միության ֆինանսավորմամբ կառուցվել է երեխաների հանգստի սենյակ: Սենյակը հագեցվել է թենիսի սեղաններով, երաժշտական տեխնիկայով` նվագարկիչ, ձայնահզորացուցիչ, բարձրախոս: Սենյակը գտնվում է գյուղապետարանի շենքում, որտեղ իրենց ժամանցն ու առօրյան են կազմակերպում շուրջ 150 փամբակցի: 
 Փամբակը այն սահմանամերձ ու փոքրաթիվ գյուղերից է, որը չունի գազ եւ գազաֆիկացման համակարգ: Գյուղի հիմնախնդիրներից է խմելու ջրի անբավարարությունը: Այս մասով գյուղապետը նշեց, որ նախորդ տարում կառուցվել է խմելու ջրի ներքին ցանց, սակայն գյուղին մատակարարվող ջուրը չի հասնում բոլոր սպառողներին: Նախատեսվում է գալիք տարում կառուցել ջրհավաք ավազան, որտեղից էլ ջուրը կհասցվի գլխավոր խողովակաշար: Գյուղում կա նաեւ ոռոգման ջրի խնդիր: Գյուղապետը վստահեցնում է, որ գալիք տարում կլուծվեն նշված հիմնախնդիրները: 
- Նպատակ ունենք գյուղի համար մատուռ կառուցել եւ փնտրում ենք բարերար կազմակերպություններ ու հովանավորներ,- հայտարարում է համայնքապետը:
Անի Պողոսյան

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է


 Անկախության 20 ամյակի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիսավոր պայմաններում  կառավարական պարգեւ`  ՙՄովսես  որենացու՚ մեդալ հանձնեց Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանին: 
 Մանվել Սաֆարյանը  ծնվել է Գեղհովիտ գյուղում, հայկական ավանդական ընտանիքում, ուր մեծանում էին տաս երեխա: Նրանք մեծանում ու դաստիարակվում էին հայրենասիրության ամուր ոգով եւ գիր ու գրականության եւ գիտության  նկատմամբ սեր տածելով: Ընտանիքի հայրը` Սուրենը, երեխաների մեջ սերմանում էր ազգի համար պիտանի մարդ դառնալու, հայրենի հողը, իրենց փոքրիկ գյուղը շենացնելու ձգտումները:Հենց այդ նվիրական դաստիարակությունն ու գիտակցումն էլ այս ընտանիքի որդիներից մեկին` կյանքի ընդամենը 19 գարուն բոլորած  Հարությունին, կանչեցին ազգափրկության սուրբ գործին, ուր նա  իր մատաղ կայնքը նվիրեց Լեռնային Ղարաբաղի ազատագրությանը: Հարությունը զոհվեց 1994 թվականի մարտին: Այդ բազմանդամ, ուսումնատենչ ու մեղվի ժրաջանություն ունեցող ընտանիքում է մեծացել նաեւ Մանվել Սաֆարյանը, ով դեռ մանկուց օգնում էր ծնողներին ամենատարբեր ֆիզիկական աշխատանքներում, իսկ գիշերները կիսում դասրը պատրաստելով ու գրականություն ընթերցելով:
 -Սովորում էի երրորդ դասարանում,-հիշում է Մանվելը,- երբ հիվանդացա դեղնախտ հիվանդությամբ: Ծնողներս ինձ տեղափոխեցին  հիվանդանոց, որտեղ ես պետք է բուժվեի ոչ կարճ ժամանակով: Վերջինս ոչ մի վայրկյան չկորցնելով` մերոնց պատվիրեցի տանից բերել իմ դպրոցական պայուսակը, գրքերն ու տետերը, այնուհետեւ հիվանդասենյակում էի հավաքում իմ հասակակից ու նույն հիվանդանոցում բուժվող երեխաներին, արդեն կազմված մատյանում գրանցում նրանց անունները, դաս հանձնարարում, դաս հարցնում ու գնահատում:Այսպես ես ձեռք բերեցի իմ մանկավարժական առաջին փորձը: Իսկ երբ տեւական բացակայությունից հետո դպրոց գնացի, ուսուցիչներս զարմացել էին իմ ստացած գիտելիքների ու պատասխանների վրա, քանի որ ես ոչ մի դասից ու ծրագրից հետ չէի մնացել, հակառակը, մի բան էլ առաջ էի անցել:
 Զուր չէ ասված, որ իսկական մանկավարժ ծնվում են: 
Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, 1984-1986 թվականներին, Մանվել Սաֆարյանը ծառայում է  որհրդային բանակում: Զորացրվելուց հետո ընդունվում ու գերազանցությամբ 1990 թվականին ավարտում է Երեւանի   աչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինսիտուտի աշխարհագրության ֆակուլտետը: Ուսանողական տարիներին դառնում է ֆակուլտետի խորհրդի անդամ` ինստիտուտում կատարելով նաեւ հասարակական լայն աշխատանքներ: 
 Երեւանի   աչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան ավարտում է 1993 թվականին` պաշտպանելով ՙՍեւանա լճի ավազանի լանդշաֆտները՚ թեմայով տիտական թեզ: 
 1990 թվականից աշխատում է Գեղհովիտի թիվ 1 դպրոցում որպես աշխարհագրության  ուսուցիչ, զուգահեռաբար` Մարտունու ՙԳեղարքունիք՚ համալսարանի մանկավարժական ամբիոնի վարիչ, հումանիտար ֆակուլտետի դեկան: 1993 թվականին Մարտունու ՙԳեղարքունիք՚ համալսարանի կողմից նրան շնորհվում է դոցենտի կոչում: Տարիների ընթացքում նա հեղինակում է գիտական յոթ հոդվածներ` տպագրված տարբեր թերթերում: 
  2000 թվականի դեկտեմբերի 20-ից  մինչ օրս Մանվել Սաֆարյանը ղեկավարում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Սաֆարյանը աշխատանքի մեջ կարեւորում է նախ երեխաների, ապա ուսուցիչների նկատմամբ պահանջկոտությունը, ինչը տալիս է իր ցանկալի պտուղները:
 Տարիների տքնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքում նա սիրված է թե դպրոցի ուսուցչական կոլեկտիվի, եւ  թե աշակերտների կողմից: Նրա ողջ աշխատանքային գործութնեությունը ուղղված է մանկավարժական գործութնեության արդյունավետության բարձրացմանը, բոլոր առարկաների դասավանդման դրվածքների բարելավմանը: Նրա ղեկավարությամբ դպրոցում ստեղծվել է մի հրաշալի մթնոլորտ, որտեղ իշխում են ներդաշնակ հարաբերություներն ու սերնդին կրթելու եւ դաստիարակելու  նվիրումը: Նա աշխատում է յուրաքանչյուր դաս դարձնել տեսանելի, տպավորիչ եւ առավել ընկալելի:
 Տնօրենի օրինակելի վարքն ու պահանջկոտությունը ներշնչում են դպրոցի բոլոր ուսուցիչներին` անընդհատ որոնելու, հայտնագործելու դասավանդման ավելի հետաքրքիր, արդյունավետ ձեւեր: 
 -Առանց մանկավարժական գործի, դասարան մտնելու եւ դասավանդման պրոցեսի ես իմ կյանքը չեմ պատկերացնում եւ միշտ համոզված եմ, որ մանկավարժությունն իմ էությունն է,- ասում է Մանվել Սաֆարյանը: 
Նրա տնօրինած դպրոցում սովորում է 593 աշակերտ:  Յուրաքանչյուր տարի հանրապետության տարբեր բուհեր են ընդունվում 18-20 շրջանավարտ: Աշակերտները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաեւ առարկայական օլիմպիադաներում:
 Դպրոցի խնդիրներին անդրադառնալով` Մանվել Սաֆարյանն առանձնացրեց շենքի վթարային վիճակը: Երկու մասնաշենքերից մեկը ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման, բայց երկու մասնաշենքերն էլ ամբողջովին կարիք ունեն հիմնանորոգման:
Մանվել Սաֆարյանն աչքի է ընկնում նաեւ հասարակական գործունեությամբ: Երկու անգամ` 1996 եւ 1998 թվականներին, նա ընտրվել է Գեղհովիտ համայնքի ավագանու անդամ:
 Մանվել Սաֆարյանն ամուսնացած է, ունի երկու տղա, մեկ աղջիկ, որոնց եւս դաստիարակում է հայրենասիրության, մարդասիրության, աշխատասիրության վեհ գաղափարներով: Նրա կինը` Նարինե Ասատրյանը, նույնպես մանկավարժ է եւ նույն դպրոցում դասավանդում է պատմություն:
Հասմիկ Գրիգորյան

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


(սկիզբը՝ նախորդ համարներում)

ՌՈՒԲԵՆԻ ՄԱՅՐԸ
 Որդին մոր առջեւ բացում է իր սիրտը, պատմում նամակի մասին, երկընտրանքի մեջ հայտնվելու պատճառները: Եվ մայրը որդուն անվարան մատնացույց է անում վճռական ու ուղիղ ճանապարհը` բացելով որդու առջեւ մայրական հոգու ծալքերն ու խորքերը, հայրենիքին ու ժողովրդին նվիրվելու անսասան կամքն ու լուսավոր հորիզոնները.
ՙ-Մամա, դու չե՞ս քնի, ի՞նչ կը մտածես:
-Տղաս, կը մտածեմ անցեալը, երբ դու չկայիր: Քեզմով ծոցվոր էի, հիվանդացա: Ըսածիդ պես մահն ու կեանքը իրարու կողք տեսա: Բժիշկ բերին, մեծ բժիշկ Կազլովսկին: Ըսին, որ  եթե քեզ աշխարհ բերեմ, ինքս պիտի մահանամ. իսկ եթե ես կուզեմ ապրիլ, քեզ պետք է ոչնչացնել նախքան քու աշխարհ գալդ: Ողորմած հոգի հայրդ եւ իմ մայրը կաղաչեին, որ բժիշկներուն ըսածը  ընեմ, եւ քեզ ոչնչացնենք: ՙՉէ՚ ըսի եւ իմ չէիս վրա հաստատ մնացի: Բայց իմ մեջը վախը փարատեցավ, եւ  աչքիս առջեւ եկած մահն ու կեանքը իրարու քույր ու եղբայր երեւցան: Դուն ալ մի՜ վախենար մահեն եւ ոչ ալ  շատ ուրախացիր կեանքին վրա. անոնք անիմաստ չեն, մեկը մյուսին քույր-եղբայրն են: Ես մտքիս մեջ ուխտ արեցի եւ ոչ ոքի չըսի, թե որ մեռնիլ կա, ես ու իմ պտուղը թող իրարու հետ մեռնինք. թե որ ազատվենք, թող մեր ազգության մատաղը լինենք: Ուխտս կատարվեցավ... Մարդու մի՜ ըսե իմ ըսածը, նորեն կըսեմ` բարով ես եկել, բարով ալ գնաս: Թե որ չգնաս, երկու ոտքի վրա կանգնած կենդանի դիակ կը դառնաս...
Լույսը բացվելու մոտ էր, մայրս քաշվեցավ անկողինեն, եւ ես քնացա մանկան նման՚:
Գուցե թե այսպես կարող էր թելադրել հայ մոր սիրտը, գուցե թե այսպես կարող էր մտածել միայն հայ մոր միտքը, որ փրկության ելք էր որոնում գազանի որջում, բռնության երկար ու ծվատող ճիրաններում: Ահա թե ինչ առյուծ մայրերից պիտի ծնված լինեին հայ ֆիդայիները, որոնց մասին ժամանակին սրտաճմլիկ երգ է հնչեցրել ու անմահացրել հայ ժողովուրդը.
Թիփի, բորան, մութ գիշերին
Լուռ կը քայլե ֆիդային:
Ա~խ ֆիդայիներ, ջա~ն ֆիդայիներ,
Ձեր մայրերը Ձեզ մատաղ,
Մշո Սուլթան Սուրբ Կարապետ
Թող լինի ձեզ պահապան...
   

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԳԱԼՇՈ ՄԱՆՈՒԿԸ

 Հայոց լեռների բարձրաբերձ պարիսպներն անգամ ի զորու չեն եղել իրենց կիրճերում ու խորքերում պարփակել առյուծասիրտ, առյուծատեսք ֆիդայիների գործերն ու դրանց մասին բերնեբերան շրջող զրույցները, որ պտտվել են առանձնակի ակնածանքով ու ոգեւորությամբ, անգամ` թուրքերի ու քրդերի կողից: Եվ այդ զրույցներն իրենց առասպելական զորությամբ ու բարձրությամբ շրջանցել են հայոց երկնաքերծ լեռներն ու լեռնագագթները ու ստացել համահայկական հնչեղություն` հարստացնելով հայոց դյուցազներգության գանաձարանը: Այդ առասպելական զրույցներից մեկը կապված է Տարոնի առյուծ Գալշո Մանուկի անվան հետ: Այդ զրույցը որքան հավատ ու թեւ է տվել թուրքական ու քրդական բռանակլության թաթի տակ ճզմվող հայությանը, այդքան էլ սարսափ է թափել մեր հողի ու արյան դարավոր թշնամիների վրա: Գալշոյի Մանուկի հերոսական կյանքի այս մի դրվագն էլ բավական է կարծելու, որ ֆիդայիների դյուցազնական ոգին վեր է ամեն մարդկայինից, հողեղենից:
 Գալշո Մանուկի առասպելը Ռուբենը գրի է առել Բիթլիսցի Մուշեղի շուրթերից, խոստովանելով, որ թեկուզ անձամբ ապրելով ու մարտնչելով նրա կողքին, նման զրույց լսում է առաջին անգամ, այն էլ` հեռավոր Պոլսում: Մուշեղն իր հերթին խոստովանում է, որ ինքը դեռ վաղուց է երազել Գալշոյին հանդիպել, իսկ նրա մասին լսել է մանկության տարիներին, երբ նրա անունը ահուսարսափ է եղել քրդերի ու թուրքերի համար: Եվ Ռուբենի համար հերոսի կենդանի մարմնացում ու մարտական ընկեր Գալշոյի Մանուկը Բիթլիսցի Մուշեղի համար մնացել է առասպելական ու հեքիաթային անձնավորության: Ու Պոլսի գիշերը երկարել է Գալշոյի մասին անմահական զրույցներով` ամբողջանալով Մուշեղի ու Ռուբենի պատումներում: Ահա թե ինչ է ասում Մուշեղի լսած ու պատմած պատումը. ՙԵս դեռ երեխա էի, երբ անոր անունը կը լսեի: Թուրքերը, քյուրտերը ավելի շատ կխոսեին, քան թե հայերը: Դեռ Արաբոյի, Մարգար Վարժապետի անունը չկար, որ Գալշոյի անունը բերնեբերան կերթար: Կըսեին, թե արնախում մարդ է, գլխեն ձեռ քաշած: Ով զոռբա է, անոր հետ կռվի դուրս կու գա, կը սպանե, կը թալանե եւ ձեռք բերածը կը բաժնե աղքատներուն: Կըսեին, թե ճամբաները կը կտրե եւ մանավանդ թասիլտարներու հոգին կը հանե: Օր մը, երբ պստիկ էի, Պիթլիսի քաղքցիք իրենց վախիցը իրարու փոր անցան. ըսին, թե Պիթլիսի ճամբան կտրված է, թե Խութա լեռներեն Գեալշոն իջած է եւ Ռահվա դաշտին մեջ, Բաշխանի կողքին նստած է: Ըսին` ով ձիավոր է, ան ձիեն կիջեցնե, ով հետեւակ է, գետին կը նստեցնե եւ ամենքին դատ ու դատաստան կընե: Մեղավորներուն գլուխը կը կտրե, արդարներուն նվերներ կու տա ու կը ճամբե: Լուր բերողը քյուրտ ծեր ոստիկան մըն էր, որ եկող-գացողին գլխուն եկածը կը պատմեր...՚
ժողովուրդը Գալշոյի կերպարը վիպել է ՙՍասնա ծռերի՚ հերոսների նմանությամբ` արդարներին, անմեղներին, խեղճերին պաշտպանելու եւ ժողովրդի թշնամիներին ու բռնակալներին գլխատելու անհուն երազանքով ու ցանկությամբ: Մեր էպոսի հերոսների պես ժողովրդական բանահյուսությունը Գալշոյի եւ նրա ընկերների կերպարում տեսել է իր փրկչին ու երազները մարմնավորողին: Արդարասեր, արդարամիտ, ժողովրդասեր, հալածվածների ու աղքատների պաշտպան Գալշոն ասես երկնային ու պաշտելի արարած լինի իր ժողովրդի համար` աստղերի պես գիշերները տիեզերական հեռուներից երեւացող: Սակայն այդ կերպարը Սասնա ծռերի համեմատ թերի կլիներ, եթե նա` Գալշոյի Մանուկը, բոլորին չվախեցներ, չզարմացներ ու չհիացներ իր առասպելական ուժով եւ արտասովոր բնավորությամբ` Սասնա ծռությամբ, ինչի մասին եւ պատմել է քուրդ ոստիկանը. ՙԵս ձիով Դատվան գացի: Կուսակալեն նամակ տարած էի գավառապետին: Ետ կը դառնայի անջրդի հովտի մեջեն, բարտի ծառի չափ բարձր, սեւ մազերով, սեւ աչքերով հսկա մը առաջս տնկվեցավ եւ ձիու սանձը բռնեց: Ուզեցի պաշտպանվել: Բայց ան այնքան ուժեղ էր, որ մեկ ձեռքով երեխայի պես զիս վերցուց թամբեն եւ գետին զարկավ: Զենքերս խլեց: Եւ այդ է, ես մտածեցի, թե վերջին ժամս եկած է: Հանեցի գոտիկես իմ դրամի քիսան, մեջը երկու ոսկի ունեի հավաքած, տվի այդ հսկային եւ խնդրեցի, որ հասցնի կնոջս ու երեխաներուս, որ անոնք ալ չմեռնին: Այս խոսքին վրա ավազակը քիսիկը ինձի դարձուց դեմս նստավ եւ ըսավ. ՙԳեալշոն երեխաներու հացը կտրող չէ: Ես շատ ծարավ եմ, այս անտեր տեղերը ջուր ու՞ր կրնամ գտնել՚: Երբ ըսի, թե Բաշխանեն բացի ուրիշ տեղ չեմ գիտեր, ան նայեցավ ինծի եւ ըսավ. ՙՁիուդ սանձը ամուր բռնե, ես ջրի աղբյուր գտա՚: Եվ ելավ ու դանակով ձիու վզի երակը բացավ եւ արյունը ջուրի տեղ խմեց: Երբ կշտացավ, պատվիրեց ինձ գնալ Բաշխան, ձիու վերքը կապել: Ինքը դեպի լեռ գնաց ու կորսվեցավ: Մեկնելեն առաջ ան ըսավ.ՙՍարը սարին չի հանդիպիր, մարդը մարդուն կը հանդիպի, ճիշդ տեսածդ կը պատմես, ոչ ավելի եւ ոչ պակաս՚:
Գալշոյի Մանուկի հոգու խորքերում, սակայն, թաքնված է բոլորովին մի ուրիշ ներաշխարհ, մի անկրկնելի բնավորություն` շաղախված մաքրության ու արդարության, գեղեցկության ու բարության, ուժի ու առաքինության նկատմամբ լուսե անխախտ հավատով: Եվ դա արտացոլվում է այնժամ, երբ արդեն Ռուբենն է Մուշեղին ներկայացնում Գալշոյի մասին իր զրույցը, որը վերարտադրել է կենդանի շփման արդյունքում:
Թուրքական բանակի հերթական շուրջկալից խուսափելու համար Շեյխլան գյուղի մերձակայքում` վարարած Արածանիի ջրերի կապանքում հայտնված մի կղզու թփուտներում, թաքնվում են Ռուբենն ու Գալշո Մանուկը: Նրանք հեռվից նկատում են, թե զորքն ինչպես է տակնուվրա անում գյուղն ու մերձակայքը` ոչ մի կերպ չգտնելով ֆիդայիների հետքը: Քաղցը սաստիկ նեղում է թաքնվողներին, եւ հնարը գտնում է Մանուկը` կրակելով ու ջրի փրփուրների միջից դուրս քաշելով մի մեծ ձուկ: Խորոված ձուկն ախորժակով ուտում է Ռուբենը, մինչդեռ Գալշո Մանուկը զարմացած է մնում, թե ինչպես է ուտողը կարողանում մարսել ՙպղտոր եւ մուրտար ջուրերու ձուկը՚: Եվ երբ Ռուբենը Գալշոյին փորձում է համոզել, թե ձուկը ձուկ է, ինչ մաքուր կամ հարամ ձուկ, Գալշոն բաց է անում իր իմաստասիրության եւ դիցական հավատքի զինանոցը` զարմանք ու հիացմունք պատճառելով ուսյալ մարդուն: Եվ ասես մեկ անգամ եւս վարարում են հայոց անմահ էպոսի ակունքները` բարբառ ու կենդանություն առնելով հավատավոր հայ գեղջուկի շուրթերին:
ՙԵրկու տեսակի ջուր կա: Մեկը սեւ է այս ջուրերու նման, տիղմ, դիակի եւ բույսերու փտածություններե կազմված, մյուսը` ճերմակ, անապական, որ կու գա զուլալ աղբյուրներեն եւ քարանձավներեն իննակնյա կամ Ծովասարի ջուրերու նման: Սեւ ջուրերը հարամ են, պիղծ են. ճերմակ ջուրերը սուրբ են եւ կյանք: Սեւ ջուրերու մեջ սատանաներ կապրին, որոնց հանելու համար պետք է ունենալ կավե կուլաներ, կամ կրակեն պիտի անցկացնել: Ճերմակ ջուրին մեջ կապրին երկնքի հրեշտակները եւ բոլոր սուրբերը՚:
 Անառիկ լեռների գրկում իր կյանքն ապրած, խարխուլ խրճիթի մրոտ պատերի մեջ մանկություն ու պատանություն անցկացրած անգրագետ գեղջուկն ասես երկնքից ընկած մարգարե լինի կամ ի ծնե իմաստուն: Եվ այնքա~ն կենդանի, այնքա~ն պատկերավոր է նկարագրում դեւերին ու սրբերին, հուրիներին ու հարամիներին, որ հավատի է բերում ամենաանհավատ մարդուն, որ թվում է, թե ինքն իսկապես գալիս է այդ հեռու-հեռավոր, անհայտ աշխարհներից.ՙՍեւ ջուրերու տերերը դեւեր են, որ երբեմն օձի, երբեմն կերածդ ձկան կերպարանքով կերեւան: Անոնք կատեն ճերմակ ջուրերը: Ճերմակ ջուրերու բնակիչները նույնպես ձկներ են: Բայց անոնց վրա նշաններ կան, կարմիր փուլեր, իսկ բոլորի գլխուն մեջ Քրիստոսի խաչը, որ ճառագայթաձեւ է: Այդ ձկները կապրին, որ կերակուր դառնան հավերժահարսներուն, որոնց պահապան է դրած Աստված` ճերմակ ջուրերու մաքրությունը հսկելու եւ անսպառ դարձնելու համար...՚
Խոսրով Խլղաթյան 
/շարունակելի/

ՈՎ Է ԶԱՐԴԱՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ


 Դդմաշենի միջնակարգ դպրոցում տոնական մթնոլորտ էր: 
Դպրոցը հյուրընկալել էր հանրապետության վաստակավոր ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական ագրարային համալսարանի հողաշինարարական ֆակուլտետի աավագ դասախոս, Ֆրանսիայի Հանրապետության Ավինյոն, ՀՀ Ջերմուկ քաղաքների եւ Դդմաշենի պատվավոր քաղաքացի, ծնունդով դդմաշենցի  Սարգիս Շարբաթի Հակոբյանին, որի 80-ամյա հոբելյանի առթիվ դպրոցի ուսուցչուհիներ Անուշ Մաթեւոսյանը եւ Լուսինե Ներսիսյանը կազմակերպել էին մեծարման ցերեկույթ: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նրա կենսագրության արժանահիշատակ էջերը, գյուղատնտեսության ոլորտում ունեցած անուրանալի ավանդը, ծանրակշիռ վաստակը  Սեւանա լճի հիմնախնդրի լուծման, գյուղատնտեսության համար հմուտ մասնագետների եւ երկրի համար արժանավոր քաղաքացիների պատրաստման գործում: 
Միջոցառումը հետաքրքիր եւ բովանդակալից էր, ուղեկցվում էր համակարգչային ցուցադրումով:  Ցուցադրվող կադրերը հաճելի եւ հուզումնալից հուշեր արթնացրին, գեղագիտական մեծ հաճույք պատճառեցին եւ անջնջելի տպավորություն թողեցին ներկաների, հատկապես հոբելյարի վրա: 
Սարգիս Հակոբյանը երբեք չի մոռացել իր արմատները, հայրենի գյուղը: Նա հաճախ է այցելում գյուղ, ապրում հայրենի գյուղի եւ համագյուղացիների հոգսերով ու խնդիրներով, մասնակցում քիչ թե շատ նշանավոր իրադարձություններին: 
Նրան շնորհավորելու էին եկել համագյուղացի հասակակիցներ, նրա նախկին սաներ, աշխատանքային ընկերներ… Երախտիքի եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Գեղարքունիքի փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը, գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանը, հյուրեր Գագիկ Եղիազարյանը, Էդիկ Ներսիսյանը, Ֆլորա Գրիգորյանը եւ ուրիշներ:
Պատվարժան հյուրին այդ օրը սպասվում էր եւս մեկ անակնկալ: Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ նրա անունով անվանակոչվեց աշխարհագրություն առարկայի դասասենյակը:
Աշոտ Մկրտչյան
Սարայի Գրիգորյան

ԶՎԱՐՃԱՊԱՏՈՒՄՆԵՐ


Հրեան նկուղում
Պատերազմի առաջին օրերին  հրեան գալիս է հայի մոտ ու խնդրում.
- Մեզ գերմանացիները սպանում են, հայ ախպեր, մի ճար տես, փրկիր ինձ: Թաքցրու քո նկուղում, մինչեւ այս արհավիրքը անցնի: Քեզ օրը մի ոսկի կտամ այդ լավության դիմաց. համ դու կապրես, համ էլ ինձ տիրություն կանես:
 Հայը համաձայնում է:
 Անցնում են տարիներ: Պատերազմը ավարտվում է: Դրանից անցնում է եւս մեկուկես տասնամյակ: Հայն առաջվա պես օրը մի ոսկի է կորզում հրեայից եւ ապրում վայելքների ու ճոխության մեջ: Մի օր էլ հային իր մոտ է հրավիրում շրջանի դատախազը եւ բացատրություն պահանջում այն մասին, թե ինչ անաշխատ եկամուտով է նա ապրում:
- Ընկեր դատախազ,- ասում է հայը,- ինչ անաշխատ եկամուտ, նման բան չկա:
- Ոչ մի տեղ չես աշխատում, ոչ մի եկամուտ չունես, բայց  լավագույն հյուրանոցներում ես քնում, լավագույն ռեստորաններում ես ճաշում, ամենագեղեցիկ աղջիկների հետ ես ժամերդ ու օրերդ անցկացնում: Մեր երկրի օրենքներով դու անաշխատ  եկամուտներով ապրելու համար կդատապարտվես: Մեկ է, չասես էլ, գտնելու ենք:
- Իսկ ինչ ունեմ թաքցնելու, դատախազ ջան,- խոստովանում է հայը,- պատերազմի տարում մի հրեա եկավ, ինձ խնդրեց, որ թաքցնեմ իրեն իմ նկուղում, մինչեւ վտանգն անցնի: Մինչ օրս յուրաքանչյուր օրվա համար մի ոսկի եմ վերցնում նրանից ու ծախսում:
- Ինչ հրեա, ինչ նկուղ,- բորբոքվում է դատախազը,- մեզ ինչի տեղ ես դրել: Կռիվը 20 տարի առաջ   է պրծել:
- Դատախազ ջան,- ծիծաղում է հայը,- դա ես ու դու գիտենք, որ կռիվը 20 տարի առաջ է պրծել: Հրեան նկուղի մեջ  ի՞նչ իմանա` պատերազմը ավարտվել, թե շարունակվում է:

Մաման մի անգամ էլ փլավ է եփել
 Արտագնա  աշխատանքի մեկնող տղամարդը կանչում է մանկահասակ որդուն եւ գաղտնի հանձնարարություն տալիս.
- Տղա ջան, մարդու բան չասես: Էս քեզ բրինձը, էս էլ` ամանը: Քանի անգամ որ մայրդ տղամարդ կբերի տուն, բրնձից  մի հատիկ կվերցնես ու կգցես ամանի մեջ:
 Երեխան լռելյայն համաձայնում է: Ուշ աշնանը  տղամարդը խոպանից վերադառնում է տուն: Անմիջապես տնտղում է բրնձի ամանը: Այնտեղ ընդամենը երեք հատիկ բրինձ է տեսնում:
- Տղա ջան, - հարցնում է հայրը,- մեր տուն ընդամենը երեք տղամա՞րդ է եկել:
-Չէ, պապ, շատ – շատ են եկել:
- Բա ինչի է էստեղ երեք հատիկ:
- Մաման մի անգամ էլ էս ամանի միջի բրնձով փլավ է եփել:

   Հինգ չնշանակողի հերն անիծեմ
Մի օր դժգոհ ծնողներից մեկը եկավ Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոց եւ վեճի բռնվեց մաթեմատիկայի ուսուցիչ, դպրոցի տնօրեն, արդեն լուսահոգի Ալբերտ Խաչատրյանի հետ:
- Ինչու իմ տղայի մաթեմատիկայի քառորդը չորս չես նշանակել: Ո՞վ է իմ տղայից լավ, որ նրանց չորս ու հինգ ես նշանակում, իսկ տղայիս` միշտ երեք:
- Հինգ չնշանակողի հերն անիծեմ, միայն թե տղադ ասի, թե ես ինչ առարկա եմ պարապում:
-Վա՛հ, - զարմացավ  աշակերտի մայրը, էս ինը տարի ինքը դպրոց է գալիս ու քեզ չի՞ ճանաչում, չգիտի՞, թե դու ինչ ես պարապում:
- Որտեղից կիմանա, արի վկա էլ տանենք,- բորբոքվեց Խաչատրյանը,- որ նա ինձ մի օր ընկեր Շավարշյան է ասում, մի օր` ընկեր Կարապետյան, մի օր էլ` ընկեր Դարբինյան, էլ որտեղի՞ց կիմանա, թե ես իրեն ինչ առարկա եմ դասավանդում:

Միակ չափ իդա բաժակն ա
 Մի օր Մարգարիտը, օգտվելով այն բացառիկ վիճակից, որ Հովհաննեսը դեռ չի հասցրել քեֆը լավացնել, աղերսական տոնով հորդորում է.
- Հովհաննես ջան, հո չեմ ասում, թե մի խմի: Խմի, բայց  չափը միշտ պահի:
- Սիրելի Մարքրիտ ջան,-ոգեւորվում է Հովհաննեսը,- դու էղիս ու քու անցավորներու ազիզ արեւ, իսկի մէ անգամ տեսերիս, օր ես իմ գլուխ կոխիմ իդա  շշի մեջ:
- Չէ , Հավհաննես ջան, քոռնամ, թե տեսերիմ:
- Բա կնիկ ջան, իմ միակ չափ իդա բաժակն ա,- օղու բաժակը սեղանից վերցնելով` ցույց է տալիս նա,- արաղ կլցիմ մեջ ու կթալիմ ցած:


Գիտության արմատները դառն են, պտուղները` քաղցր



 ՙՀայ ասպետ՚ ինտելեկտուալ հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի  եզրափակիչ փուլի ոսկե մեդալակիրը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի թիմն էր: 
 Հաղորդաշարին մասնակցելու առաջարկը եղել էր Գեղարքունիքի մարզպետարանի կողմից:
 -Առարկաները երեխաների մեջ հավասարաչափ էին բաշխվել: Նույնիսկ դպրոցի դահլիճում համապատասխան տաղավար էր ստեղծվել, որտեղ եւ անցկացվում էին պարապմունքները: Այս տեւական ժամանակաշրջանում իրենց գիտելիքները անմնացորդ երեխաներին նվիրեցին դպրոցի ուսուցիչներ Վարդան Ավետիսյանը, Տաթեւիկ Կարապետյանը, Մարինե Սարգսյանը, Աշխեն Ֆիդոյանը, Անուշ Կարապետյանը, Սուսաննա Մկրտչյանը, Տիգրան Բաղիշջանյանը, Անուշ Ֆիդոյանը, Կարինե Թովմասյանը, Անահիտ Ադամյանը, Մարիա Գալստյանը, Անի Բաղդասարյանը, Արմեն Խաչատրյանը, Մարինե Գալստյանը, Էլմիրա Խաչատրյանը, Կարինե Հայրապետյանը եւ փոխտնօրեն Կարեն Ավետիսյանը: Փորձերի ժամանակ տեխնիկական խնդիրները կարգավորում էին Էլմիրա Խաչատրյանը եւ Կարինե Հայրապետյանը,- ասում է դպրոցի տնօրեն Վրույր Ավետիսյանը եւ շարունակում,- քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցր պտուղը: Մեր երեխաները վերադարձան հաղթանակած:
Դպրոցի թիմում ընդգրկվել են 10 աշակերտ` Արշավիր Հովհաննիսյանը, Զորիկ Զոհրաբյանը, Տարոն Դավեյանը, Դիանա Մհլամյանը, Մարի Մկրտչյանը, Փիրուզա Շաբոյանը, Գեւորգ Վարդանյանը, Տիգրան Ավետիսյանը, Դավիթ Բաղդասարյանը, իսկ թիմի ավագն էր Նարեկ Գրիգորյանը:  Մրցույթի առաջին փուլը կայացավ ապրիլին, իսկ եզրափակիչ փուլը` նոյեմբերին: Հաղթանակի շնորհիվ յոթ մասնակիցներն էլ պարգեւատրվեցին ոսկե մեդալով, նրանց տրվեց նաեւ մեկական ժամացույց: Կրթության եւ գիտության նախարարության կողմից դպրոցին տրվեց համակարգիչ, իսկ Պաշտպանության նախարարության կողմից` հեռուստացույց: Այս ամենից բացի հաղթողներին սպասվում է յոթնօրյա շրջագայություն դեպի Արեւմտյան Հայատան:

Սովորում ենք ոչ թե դպրոցի,
 այլ կյանքի համար
  ՙՀայ ասպետ՚ ինտելեկտուալ հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլում բրոնզե մեդալի արժանացավ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցների հավաքական թիմը` դառնալով խաղի իսկական ասպետներից մեկը:
Հեռուստախաղի առաջին երկու մրցումներում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի հավաքական թիմը ներկայացավ Հայոց դրոշի կարմիր գույնով եւ բացառիկ առավելությամբ հաղթանակներ նվաճեց: Կիսաեզրափակիչ երրոդ փուլում հավաքական ծիրանագույն թիմը մրցեց Երեւան քաղաքի N138, N 54 դպրոցների թիմերի հետ եւ հավաքելով 50 միավոր` իրավունք ստացավ մասնակցելու եզրափակիչ փուլին:
 Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշեն գյուղի N1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վաչիկ Սարիբեկյանը` հավաքական թիմում ընդգրկվել էր 9-10-րդ դասարանների 9 աշակերտ, նրանցից 7-ը ներկայացնում էին համայնքի առաջին, իսկ երկուսը` երկրորդ դպրոցները: Թիմի ավագն էր երկրորդ դպրոցի սան Ավետ Ավետյանը, իսկ անդամները` Սեւակ Դավթյանը, Արսեն Փինաչյանը, Ալես եւ Մերի Գեւորգյանները, Սաթենիկ  Խաչատրյանը, Ագնեսա Գասպարյանը, Մանուշ Գալստյանը եւ 2-րդ միջնակարգ դպրոցի սան Սեւակ Սարգսյանը:
 Մասնակիցներին գիտելիքներով էին զինել ուսուցիչներ Նուրադին Սարգսյանը, Վաչիկ Սարիբեկյանը, Մանուկ Շահբազյանը, Կարեն Գասպարյանը, ՙԱլաշկերտ՚ երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ռաֆիկ Հակոբյանը, պարուսույց Անժելա Մատչյանը եւ կազմակերպիչ  Խանում Դավթյանը:
 Եզրափակիչ փուլի մրցմանը հանդիպեցին Մարտունի քաղաքի ավագ, Լոռվա մարզի Դսեղ գյուղի միջնակարգ եւ Վերին Գետաշենի հավաքական թիմերը: Նրանց դատում էր հանձնաժողովի 10 համապատասխան մասնագետներից բաղկացած անձնակազմը` լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի նախագահությամբ: Մրցույթն ընթացավ անզիջում ու համառ պայքարով, որի արդյունքում Մարտունի քաղաքի ավագ դպրոցի թիմը վաստակեց 66, Լոռվա մարզի Դսեղ գյուղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը` 65 եւ Վերին Գետաշենի հավաքական թիմը` 59 միավոր: Նրանք ըստ միավորների, արժանացան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների:
- Մենք ցավում ենք, որ այս պայքարից դուրս մնաց Նորատուսի N1 միջնակարգ դպրոցի թիմը, որը համալրված էր խելացի երեխաներով, եւ նրանք նույնպես արժանի էին հաղթանակի,- կարծում են հանրապետության 81 դպրոցների թիմերի անզիջում պայքարում բրոնզե մեդալ վաստակած Վերին Գետաշենի հավաքական թիմի անդամները եւ ուսուցիչ Վաչիկ Սարիբեկյանը:
 Որպես մրցանակ` Վերին Գետաշենի հավաքական թիմը իրավունք ստացավ յոթնօրյա արշավով մեկնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ: Հաղթող թիմը պարգեւատրվեց նաեւ գունավոր տպիչով:
Հասմիկ Գրիգորյան



ՇԱՔԻ


Կյանքիս լուսե ճանապարհին
Հանդիպեցինք իրար մի օր.
Դու` լեռնային գետ շառաչուն,
Ես՝ մի խոհուն ու սիրող այր:

Ջրի շիթն էր գահավիժում
Քարեղեն քո շրթունքներից,
Կյանքն էր երգի նման հորդում
Վեհ ու վճիտ բարձունքներից...

Ձայն էր տալիս, իրեն կանչում
Անցորդիս՝ իր տեսքով գերված,
Կախարդվածիս ի՞նչ էր մնում՝
Առաջ գնալ թեւատարած:

Դու, Դիցուհի հավերժական,
Անարատ ու ճերմակ փրփուր,
Ի՞նչ ճիգով քո հոգին գերեմ,
Ափերիս մեջ պահեմ, իմ ջուր:

Պատմի՜ր, ի՜մ ջուր՝ ի՞նչ է հոգին,
Գու՞յն է, թե բույր, հո՞ղ է, թե հուր...
ԵՎ ի՞նչ եմ ես հիմա տանում
Ձեռքերիս մեջ դեպ վեր ու վեր...

Դեմս՝ բարձրիկ ու նեղ կածան,
Իսկ վերելքս՝ երազ կայտառ,
Շաքի, ինչպես անսանձ քամին,
Սլանում եմ ես քարեքար:

Ինչպես հուզված,մոլոր քամի,
Որ ձուլվել է ջրի ոգուն,
Փոթորկվել է սիրտս ուժգին,
Իմ շառաչուն, նազուկ Շաքի...

Մեր ձեռքերն են բռնել իրար՝
Իմ ու Երազ այս աղջկա,
Շաքի, ինչպե՞ս մնամ ջահել,
Ինչ անեմ, որ նա ինձ մնա:

Քեզ քո վիժող բարձունքներում,
Որ ընկած է, տես,  ոտքիս տակ,
Ի՞նչ մոգական ուժով կանխեմ,
Դեմքիս հպեմ մարմինդ տաք:

Շաքի՜, ու՞ր ես նազով փախչում,
Ա՜խ, չես կարող վերադառնալ,
Կյանքիս լուսե ճանապարհին
Մեկ անգամ էլ շռայլ ժպտալ...

            Մի տար Պահն ու քո Աղջկան,
                Որ ժպիտ է շողարձակում,
               Քիչ էլ մնա, մի շտապիր,
             Որ գեթ ասեմ`  բարի գիշե~ր

Խոսրով Խլղաթյան

понедельник, 26 декабря 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

եղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը դեկտեմբերի 22-ին հրավիրված հատուկ նիստում, որին մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընդունեց Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների տարեկան աշխատանքային հաշվետվությունը:Վարչությունների պետերը եւ առանձնացված բաժինների վարիչները ներկայացրին ինչպես տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները եւ հիմնախնդիրները: Ոլորտ առ ոլորտ կանգ առնելով հատկապես բացթողումների ու առաջացած հիմնախնդիրների վրա` մարզպետ Նվեր Պողոսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց գալիք աշխատանքային տարվա հենց սկզբից  մշակել եւ ներկայացնել աշխատանքային այնպիսի ծրագիր ու հայեցակարգ, որի արդյունքում շեշտը դրվի արդյունավետության բարձրացման եւ թերացումների շտկման վրա: Բոլոր աշխատանքները պետք է լինեն ժամանակին ու ճիշտ կատարված, ոլորտները` հնարավորինս համակարգված, գործողությունները` հրապարակային եւ թափանցիկ: Մարզպետը հրահանգեց նաեւ աշխատանքի հանդեպ խստապահանջությունը փոխանցել վարչությունների ու բաժինների աշխատակիցներին` ձգտելով միշտ բարձր հիմքերի վրա պահել աշխատանքային կատարողական կարգապահությունը, մասնագիտական հմտությունները եւ աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը: Մոտ չորս ժամ տեւած հաշվետու նիստը ամփոփելով` մարզպետը նշեց, որ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ դրվատանքի արժանի աշխատանք կատարել են, սակայն դեռեւս անելիքները մնում են բոլոր ոլորտներում, եւ ոչ մի դեպքում չպետք է հանգստանալ ու բավարարվել ձեռք բերածով, այլ միշտ նայել դեպի առաջ: Նիստին մասնակցում էին նաեւ մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների պետերը, որոնք նույնպես հանդես եկան տարեկան հաշվետու զեկուցմամբ` խոսելով ոլորտում առկա անելիքների եւ հիմնախնդիրների մասին: Նվեր Պողոսյանը հրահանգեց հատկապես խիստ հսկողության տակ վերցնել ՀՀ կառավարության կողմից ամանորյա տոնի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացված ձեթի բաշխումը` բացառելով որեւէ խախտման կամ յուրացման դեպք: Բաշխումը պետք է կատարվի ՀՀ կառավարության կողմից տրամադրված ցուցակներով, միայն ստացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում եւ հնարավորինս արագ ու սեղմ ժամկետներում, առանց ավելորդ քաշքշուկներ ստեղծելու:

вторник, 20 декабря 2011 г.

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Իսկ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց այդ նույն օրը պաշտոնապես հռչակել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
 Սույն հռչակագիրը դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը: Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններն ամրագրվել են նաեւ ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ ՙՄարդու իրավունքների պաշտպանության մասին՚ Հայաստանի Հանրապետությունը օրենք ընդունեց 2003 թվականի հոկտեմբերի 21-ին:
Բոլոր պետություններն ու շահագրգիռ կազմակերպությունները ընդունել են այդ օրը եւ այդ ուղղությամբ անցկացնում են համապատասխան միջոցառումներ:
Օրվա խորհրդի շրջանակներում Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում տեղի ունեցավ ՙՄարդու իրավունքների պաշտպանությունը՚ խորագրով հանդիպում-քննարկում: Հանդիպման կազմակերպմանը իրենց աջակցությունն էին ցուցաբերել Գեղարքունիքի մարզպետարանն ու ՙԱ.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն՚ ՀԿ-ի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղը: Ներկա էին  ուսանողներ, դպրոցականներ,  հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, տարբեր խորհրդատվություններ իրականացնող իրավաբանական կենտրոնների ներկայացուցիչներ եւ այլն: 
 - Մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանելու, նրանց անվտանգությունն ամրապնդելու եւ  ապագա սերունդների մեջ մարդու իրավունքների մշակույթ ձեւավորելու համար անհրաժեշտ է ապահովել որոշակի տեղեկատվություն ու հետեւողական աշխատանք,-  բացման խոսքում ասաց Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավար Լիանա Ասոյանը:  
ՙԱ.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն՚ ՀԿ Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Լուսինե Թոփլաղացյանն հանդիպաման ժամանակ մանրամասնորեն անդրադարձավ  ՙՄարդու իրավունքներ՚, ՙՄարդու իրավունքների պաշտպանություն՚  հասկացությանն ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որտեղ մասնավորապես ասվում է. ՙԲոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճ եւ միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն՚:
 Հանդիպման ժամանակ առաջ քաշվեց մարդու իրավունքների ոտնահարման երկու տարբեր օրինակներ, որոնց շուրջ մասնակիցները  ներկայացրեցին իրենց տեսակետները:
Հասմիկ Գրիգորյան

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


(սկիզբը՝ նախորդ համարներում)
 Այդ հավատի վառ օրինակը Ռուբենը խտացրել է Բիթլիսցի Մուշեղի կերպարում: Այս ազգային ու հեղափոխական գործիչը, ով մասնակից է եղել նաեւ Բակ Օտոմանի գրավմանը եւ մի շարք այլ խիզախ ձեռնարկների, կալանավորվել է թուրքական իշխանությունների կողմից եւ դատապարտվել 101 տարվա բանտարկության եւ կախաղանի: Սակայն ամենադաժան պատիժներն ու տառապանքներն անգամ, պարզվում է, անզոր են եղել հայոց մարտիկի ու հեղափոխականի անսասան կամքի առաջ: Հեղափոխականի ու մարտիկի առաջին ծանրակշիռ քայլերն արած երիտասարդի ուղարկած նվերներին ու նամակին ի պատասխան` Բիթլիսցի Մուշեղը մի գիր է գրում բանտից, որ ընթերցվում ու հնչում է սրբազան պատգամի նման, տիրական խոսքի ու աղոթքի պես: Մեկ հարյուրամյակ հեռվից էլ Բիթլիսցի Մուշեղի` Ռուբենին նվիրված նամակը չի կորցրել իր հնչեղությունն ու արդիականությունը, իր կարեւորությունն ու անհրաժեշտությունը, իր արժեքն ու իմաստը: Ահա այն ամբողջությամբ` կարճ, բայց բովանդակալից: ՙԾո, Ինտիլինկինտօ, դուն այնպիսի բաներ ես ճամբած, որ բնավ ինծի վայել չէ, այլ վայել է ուրիշներուն: Չե՞ս հասկնար, որ ամեն օր կրնան գալ եւ զիս կախել: Չե՞ս գիտեր, որ մենք ժամանակի համար ոջիլ մրցակցության կը հանենք: Ապրեշում գուլպա, վարտիք ու շապիկ որու՞ն ժառանգություն պիտի մնա: Կը վախնամ փարա պոլ եք գտած, առած, ճամբած եք: Թե որ այդպես է, նորեն ետ կը ճամբեմ, ծախեցեք եւ  դրամը իր տեղը դրեք: Իսկ եթե քու անձնական հաշվեն է, իմ աչքին վրա:
Գալով գրած նամակիդ` ավանդություն մը պատմեմ, որ ճիշդ եղած բան է: Սուրբ Հակոբ մը ունեինք, որուն վանքը մնացած էր Մասիսի տակը: Ան ամեն օր կը փորձեր Մասիսի գագաթը ելլել ու Նոյին տապանը տեսնել եւ լույսի եւ ազատության սահմանը գտնել: Ամեն օր որ կը բարձրանար քանի մը քայլ, նույնքան ալ լեռնեն խիճն ու ավազը զայն ցած կիջեցնեին: Ամբողջ կյանքը ան փորձեց եւ տեղեն առաջ չկրցավ երթալ եւ այդպես ալ մեռավ: Գիտե՞ս ինչու չկրցավ գագաթը բարձրանալ: Ս. Հակոբ իր վրա հավատ չուներ, թեեւ ան Աստծուն կը հավատար: Ամեն անգամին, երբ ան վերեւ կը բարձրանար, կը լսեր դեւերու ձայնը, քամին ու ձյունը: Կասկած կընկներ իր հոգու մեջ, եւ ան կը մտածեր. ՙԱյս անգամին տեսնենք` պիտի կարողանա՞մ ելլել, թե պիտի չկարողանամ՚: Ատոր համար իր ոտքերը կը ծալվեին, եւ ան քարերուն հետ կիջներ իր եղած տեղը: Մեկ խոսքով` Ս. Հակոբ եւս ինտիլինկինտօ էր՚:
Ինտիլինկինտո բառի իմաստը հեղինակը մեկնաբանում է որպես արհամարական մակդիր` հանդեպ բոլոր մտավորական, հարուստ եւ բարեկեցիկ խավերից ազատագրական պայքարի բովում հայտնվածների: Բայց Մուշեղի պատասխանը, որքան էլ տարօրինակ, ավելի է ամրապնդում Հավատը: Ռուբենն իր գրքում ամենատարբեր առիթներով չի մոռանում նկարագրել նաեւ շարժման մեջ թափանցած եւ Մուշեղի ասած ինտիլինկինտոներին, սակայն չի շրջանցում նաեւ իր ապրած մանկության, պատանության հուզաթաթախ պատմությունը: Նա վաղ է կորցնում իր հորը` 5 տարեկան հասակում: Որբ են մնում  6 փոքրիկներ, որոնց խնամքն ընկնում է ավագ եղբոր` 16-ամյա Հարությունի ուսերին: Հօդս են ցնդում հոր մահից հետո Հարությունի երազները` գնալ Եվրոպա, ուսում ստանալ, մեծ, անվանի մարդ դառնալ: Այդ անում են նրան տարեկից շատ ընկերներ, այդ թվում` Համո Օհանջանյանը, բյաց Հարությունը փայլում է մեկ այլ ճակատում` ընտանիքի բաեկեցությունն ապահովելու, որբացած քույր-եղբայրներին տնավորելու գործում: Տան հայրությունն իր ուսերին առած Հարությունը դառնում է մեծ փողատեր, ձեռք բերում հզոր կարողություն ու անուն, կրթության տալիս ու տնավորում իր քույր-եղբայրներին, սակայն ոչ մի ուժով ու հնարքով չի կարողանում հետ պահել ուխտյալ իր եղբորը` Ռուբենին, ով կամավոր նետվել էր դաժան պայքարի արհավիրքների մեջ: Հինգ տարի շարունակ Վանում եւ Տարոնում գործող ու մարտնչող Ռուբենից տանը չեն ստանում ոչ մի լուր, ոչ մի նամակ: Նրան համարել են մեռած, նույնիսկ հոգեհացի արարողություն կազմակերպել նրա հիշատակին, կարծելով, որ այդ ճանապարհով գնացողները սովորաբար չեն վերադարձել: Բայց հրաշք է պատահել, ու դժոխքի կրակներից վերադարձել է հերոսացած,  փառք ու փաշայի անուն կռած Ռուբենը` երջանկության ալիք սփռելով կարոտից մաշվող իր ընտանիքում: Թիֆլիսի կայարանում իր կորած եղբորը դիմավորելու եկած Հարությունի երջանկությունն ասես աստղերին է հասնում. ՙԵրջանիկ էր Հարություն աղբարը, այնքան երջանիկ, որ տխուր մարդոց վրա կը զարմանար, այնքան երջանիկ, որ դրամին հաշիվը չէր ըներ: Մեր պայուսկաները շալկողին արծաթ մը նետեց եւ ծիծաղելով ըսավ` մնացածը քեզի պահե, ու միասին ուրախացավ: Գավաթ մը օղի կոնծեց, արծաթ դրամ մը նետեց եւ ՙմնացածը քեզի պահե՚ ըսավ եւ միասին ուրախացավ: Հարություն աղբար երջանիկ էր եւ կուզեր, որ ամենքն ալ երջանիկ ըլլան՚:
Ընտանիքի գիրկը վերադարձած ֆիդայապետն ու հռչակ ձեռք բերած մարտիկը, ապահով կարծելով արեւմտահայության վիճակը Հուրիաթից հետո, որոշում է ուղեւորվել արտասահման` ուսումը շարունակելու: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ է գալիս; Ընտանիքի ջերմությունը վայելող Ռուբենը հեղափոխական գործիչ Սարգսից մի կարճ գիր է ստանում, որը հնչում է գույժի նման ու կրկին պայքարի կանչում արդեն փորձությունների միջով անցած մարդուն. ՙՎտանգն այնքա~ն մոտիկ է, այնքա~ն սաստիկ է, որ կը սպառնա սրբել ու տանիլ լավին ու վատին: Եթե թանկ է անցեալդ, թանկ ենք մենք եւ ժողովուրդը, այդ պարագային անմիջապես մեկնիր...՚: Նամակի հեղինակը մի գործիչ է, որ փորձում է օսմանյան հեղափոխության բարեշրջման ուղիով ապահովել հայության շահերը: Նրանից գիր ու հրավեր ստացող Ռուբենը մի գործիչ է, ով փորձում է հայության շահերն ապահովել ազատագրության ճանապարհով:Առյուծածին ֆիդայիների մեջ ստանալով իր բացառիկ մկրտությունը` Ռուբենը կարողանում է սթափ գնահատել նաեւ պահի լրջությունը: Մերժել Սարգսի հրավերը` նշանակում է մերժել նաեւ հեղափոխականի ու մարտիկի անցած ճանապարհը, դառնալ շնչավոր դիակ, Բիթլիսցի Մուշեղի ասած Ինտիլինկինտոն: Ընդունել հրավերը` նշանակում է դառնալ էշի նահատակ խաղաղ պայմաններում:
Երկընտրանքը կծկում-չարչրկում է զենքը ցած դրած, հույսերով ու նոր երազներով բոցավառված Ռուբենին: Եվ այստեղ օգնության է հասնում մայրը` Մայր Հայաստանի պես սիրով ու վճռական: Այս դրվագում մոր եւ որդու երկխոսությունը հայրենիքի եւ նրան սիրահար զավակի սրտաբաց, բայց ալեկոծ երկխոսություն է, նվիրման կանչ, մաքառման կոչ, ոգեղեն զրույց, մայրական ջերմության մեջ կռած-կոփված հերոսություն: Այսպիսի սրտառուչ, հոգեբուխ պատկեր մեր գրականության, անգամ համաշխարհային գրականության էջերում դժվար է փնտրելը, պատկեր, որ որքան ապրեցնող, հուզող, այնքան էլ ոգեշնչող է մնում: Մայրական ցավի ու սիրո օվկիանը, հանդարտ կամ ալեծուփ, միշտ մեծ է, անեզերք, անկշռելի: ՙԿես գիշեր անց էր, երբ մայրս մոմ մը ձեռքին, ճերմակ գիշերանոցով, մոտեցավ անկողինս: Զգույշ էին քայլերը գորգի վրա: Երբ լույսը ինկավ աչքերուս, մայրս տեսավ, որ ես քնացած չեմ:
Մընիկ ջան, Մընիկ, դեռ քնացած չե՞ս: Իմ քունը չէր տանի, եկա տեսնելու, թե վրադ բացված չէ՞:
Ու նստավ անկողնիս ծայրը:
-Ցուրտ է, կը մրսիմ, -ըսավ ան եւ մտավ անկողինս:
Սեղմեց զիս իր կուրծքին եւ լավ մը համբուրեց: Ու ես զգացի, որ փոքրիկ տղա մըն էի անոր ծոցին մեջ, երբ գլուխս դրած անոր ծունկերուն կը ննջեի, երբ ան մատները մազերուս մեջ խրած` կը շոյեր զիս քունս բերելու համար: Մայրս չէր կրնար արցունքներս տեսնել, մոմը հանգած էր, բայց գիտցավ, որ ես կու լայի:
-Մընիկ, ըսե տեսնեմ, ի՞նչ է քու դարդը...՚
/շարունակելի/
Էջը` Խոսրով  Խլղաթյանի 

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More