ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 27 января 2012 г.

Գեղարքունիքում փակ է միայն Սելիմի լեռնանցքը


Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում հունվարի 26-ի գիշերային ժամերից մոլեգնում էր ձնաբուքը` ուղեկցվելով ձյան թույլ տեղումներով, ինչի արդյունքում դժվարանցանելի վիճակ էր առաջացել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների վրա: Սակայն երեկոյան կողմ դադարած բուքը հնարավորություն տվեց ճանապարհաշինարարներին` ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար:  Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 26-ին ողջ օրվա ընթացքում փակ էին մնում Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի` Մարտունի-Վարդենիս, Սեւան- Սեմյոնովկա, Սեւան- Դիլիջան ճանապարհների որոշակի հատվածներ: Բուքը մեջընդմեջ փակում էր նաեւ դեպի բարձրլեռնային Մաքենիս, Ախպրաձոր, Մադինա, Նորաբակ ճանապարհները: Բոլոր ուղղություններում աշխատում էին ճանապարհները սպասարկող տեխնիկական միջոցները, սակայն նրանց արդյունավետությունը մնում էր ոչ լիարժեք, քանի որ բացված ճանապարհահատվածները կարճ ժամանակում նորից փակվում էին ձնաբքերից:  Հուվարի 27-ին ճանապարհների մաքրման աշխատանքներ չեն ընթանում միայն Սելիմի լեռնանցքում, որտեղ բուքը դեռ հանդարտեցման նշաններ ցույց չի տալիս:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More