ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 30 июля 2011 г.

ԾՈՎԱԿԸ ԿՈՒՆԵՆԱ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑ


 ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում մեծ թափով ընթանում են երրորդ կարգի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները:
 Ըստ Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանի` կառուցվող ոռոգման ցանցը կունենա 2400 մետր երկարություն, որի արդյունքում ոռոգելի կդառնա 130 հեկտար վարելահող:
Ոռոգման ցանցի թողունակությունը կկազմի 60 լիտր վայրկյան: Ծրագրին աջակցելու համար  համայնքի բյուջեից տրամադրվել է 4 միլիոն դրամ: Ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներում բացվել է  15 ժամանակավոր աշխատատեղ, որում ընդգրկված են Ծովակի բնակիչները: Երրորդ կարգի ոռոգման ցանցը շահագործման կհանձնվի շուրջ 20 օրից: 
Համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ ավարտվել են նաեւ միջհամայնքային ճանապարհների հողահարթեցման աշխատանքները:
 Օգոստոսի առաջին տասնօրյակում պետբյուջեից տրամադրած միջոցների հաշվին կսկսվի նաեւ Ծովակի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը:     
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More